Մշակույթ
-ից
-ը
10:53 • 26.10.1873 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Նիկոլայ ԿարաչենցովըՄոսկվայում 73 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին հայտնել է դերասանի որդին: Հայտնի է, որ 2017թ. դերասանի մոտ ախտորոշվել էր թոքի քաղցկեղ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
05:24 • 26.10.18Երգչուհի Շինեդ Օ'Քոնորն իսլամ է ընդունելԱշխարհահռչակ իռլանդացի երգչուհի Շինեդ Օ'Քոնորը հայտնել է կաթոլիկությունից հրաժարվելու և իսլամ ընդունելու մասին՝ հայտարարելով, որ այժմ իր անունը Շուհադա է:
04:58 • 26.10.18Հրապարակվել է հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը՝ ըստ Forbes-իՀեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանուհիների ցանկը, որը գլխավորել է «Ամերիկյան ընտանիք» հայտնի հեռուստասերիալի աստղ Սոֆյա Վերգարան:
17:05 • 25.10.18Դի Կապրիոն կրկին կնկարահանվի Սկորսեզեի ֆիլմումԱստղերը միասին արդեն 5 համատեղ կինոնախագիծ են ներկայացրել. նոր ֆիլմը կլինի 6-րդը ու կկոչվի «Լուսնային ծաղկի սպանողները» («Killers of the Flower Moon»):
16:21 • 25.10.18Սթիվեն Քինգը 1 դոլարով վաճառել է իր գրքի էկրանավորման իրավունքըԱղբյուրը մանրամասնում է, որ իրավունքը վաճառվել է Ուելսի Blaenau Gwent կինոակադեմիայի ուսանողներին:
16:16 • 25.10.18Ռոբերտ Դե Նիրոյին պատկանող ռեստորանից մարդկանց տարհանել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառովՄիջադեպը տեղի է ունեցել մեկ օր անց՝ այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցությանն աջակցող Քլինթոն զույգը, Բարաք Օբաման, Ջորջ Սորոսը և CNN-ի խմբագրությունը պայթուցիկ սարքեր պարունակող ծանրոցներ էին ստացել:
15:57 • 25.10.18Սկարլետ Յոհանսոնը հրաժարվել է իր ֆիլմի համար սաուդյան արքայազնի գումարներիցՀայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել նախքան սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությունը. արքայազն Սալմանը դիտարկվում է որպես սպանության հավանական պատվիրատու:
14:05 • 25.10.18Ալեգրովան 14 մլն ռուբլի կստանա չկառուցված առանձնատան համարՏարիներ առաջ Ալեգրովան պայմանավորվածություն է ձեռք բերել Դենիսովի հետ Նոր Մոսկվայում անշարժ գույքի կառուցման վերաբերյալ, սակայն տունը, որի համար երգչուհին վճարել էր, այդպես էլ չի կառուցվել:
13:14 • 25.10.18«Դիարբեքիրում 5 մարդուց 2-ը խոսում է հայերի հետ ազգակցական կապեր ունենալու մասին». գրող Մկրտիչ Մարկոսյան«Ես իմ ծննդավայրում, իմ հողում պատվավոր հյուր եմ համարվում: Ինչո՞ւ: Ես դիարբեքիրցի եմ, այստեղ հյուր չեմ, սա ինձ հեգնանքի պես թվաց: Այս մասին բացահայտ այնտեղ էլ ասացի»,- նշել է գրողը:
06:42 • 25.10.18Բենքսիի հերթական նկարն աճուրդում վաճառվել է 65 հազար եվրոյովՆման բարձր գնահատականի է արժանացել նկարչի «Կանգ առ և ուսումնասիրիր» խորագրով նկարը, որում պատկերված է «Օզ երկրի հրաշագործը» հեքիաթի հերոսուհի Դորոտին՝ կանգնած մի զինվորի կողքին:
05:47 • 25.10.18«Ընկերները» հեռուստասերիալի աստղը պատասխանել է գարեջուր գողանալու վերաբերյալ կատակներին«Ընկերները» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած Դևիդ Շվիմերը զվարճալի պատասխան է տվել համացանցում իր և բրիտանական Բլեքփուլ քաղաքում գարեջուր գողանալու համար որոնվող տղամարդու նմանության վերաբերյալ կատակներին:
00:27 • 25.10.18Forbes-ը հրապարակել է ամենից շատ վարձատրվող հեռուստադերասանների ցանկըԱռաջին 4 հորիզոնականը զբաղեցրել են «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալի գլխավոր դերակատարները:
22:07 • 24.10.18Մերի Փոփինսը վերադառնում է. հրապարակվել է ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)Ամերիկյան Disney կինոստուդիան հրապարակել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը՝ Էմիլի Բլանտի գլխավոր դերակատարմամբ:
19:47 • 24.10.18Նյու Յորքում առաջին անգամ աճուրդի կհանվի արհեստական ինտելեկտի ստեղծած դիմանկարը, որը գնահատվում է $10 000«Էդմոնդ Բիլեմիի դիմանկարը», որն ստեղծել է արհեստական ինտելեկտը, իրենից ներկայացնում է մուգ կոստյումով տղամարդու աղոտ դիմանկար:
12:58 • 24.10.18Չինաստանում կկառուցեն հանրահայտ «Տիտանիկ» նավի նոր տարբերակըԻր առաջին նավարկությունը The Titanic II-ը կիրականացնի Դուբայ-Սաութհեմփթոն երթուղով, իսկ հետո կուղևորվի Նյու Յորք: Նավը կառուցվում է ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերի պատվերով, և դրա վրա կարող է գտնվել 2.400 ուղևոր...
