Մշակույթ
-ից
-ը
12:54 • 06.04.17Ավստրալիայի մանկապարտեզներում ու դպրոցներում կարող են արգելվել հեքիաթները՝ գենդերային կարծրատիպեր չստեղծելու համարԾրագրի հեղինակների կարծիքով՝ հեքիաթների պատճառով աղջիկների մոտ իջնում է ինքնագնահատականը, իսկ տղաներն էլ սկսում են իրենց իրավունքներն առավել բարձր դասել աղջիկների իրավունքներից:
06:56 • 06.04.17Ջորջ Հարիսոնի այրին գտել է The Beatles-ի անհայտ երգի մի ձեռագիրԱյն նվիրված է եղել խմբի թմբկահար Ռինգո Սթարին և կրում է «Hey Ringo» անվանումը: Տեքստը գրվել է 1970-ական թվականներին: իսկ Հարիսոնը մահացել է 2001 թվականին քաղցկեղից:
21:32 • 05.04.17Ջութակահար Արա Մալիքյանը Մեքսիկայում ներկայացրել է իր ջութակի օգնությամբ Ցեղասպանությունից փրկված պապի պատմությունըԼիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը համերգային ապրիլի 6-9-ը ելույթ է ունենալու Մեքսիկայի Մոնտերեյ, Ագուասկալիենտես, Սակատեկաս քաղաքներում:
21:04 • 05.04.17«Խոստումը» զարմանահրաշ ֆիլմ է, հուզիչ և ճշմարտացի. Էրիկ Պողոսյանը` Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի մասինՕսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմը` Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի և Շառլոտ լը Բոնի գլխավոր դերակատարմամբ, ԱՄՆ-ում կցուցադրվի ապրիլի 21-ին:
20:48 • 05.04.17Բրիտանական The xx խումբը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել իր թաղամասի մասին (տեսանյութ)Բրիտանական The xx խումբը Լոնդոնի Բրիքսթոն թաղամասին նվիրված կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել:
18:17 • 05.04.17Օտտավայում կբացվի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարծի կիսանդրինԿանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը հայտնել է, որ Օտտավայում շուտով կբացվի կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին:
17:26 • 05.04.17Հրապարակվել է Հիթ Լեջերի մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)Դերասանին նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նրա բարեկամները, ընկերներն ու գործընկերները
16:45 • 05.04.17Մեծ Բրիտանիայում Շայա Լաբաֆի մասնակցությամբ ֆիլմի ընդամենը մեկ տոմս է վաճառվելԱնցած հանգստյան օրերին կայացել է ֆիլմի սահմանափակ ցուցադրությունը Մեծ Բրիտանիայի Բերնլի քաղաքի կինոթատրոններից մեկում, որտեղ և վաճառվել է տոմսը: Այսպիսով՝ ֆիլմի հասույթը կազմել է 7 դոլար:
16:33 • 05.04.17Շառլիզ Թերոնն ու Վին Դիզելը՝ «Ֆորսաժ 8»-ի բեռլինյան պրեմիերային (լուսանկարներ)Միջոցառման կազմակերպիչները Թերոնից ու Դիզելից բացի չեն հրավիրել նկարահանող խմբի ու դերասանական կազմի մյուս անդամներին:
16:26 • 05.04.17Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն արդեն հասանելի է նաև լատիշերեն. Ռիգայում կայացել է շնորհանդեսըԼատվիայի համալսարանում ապրիլի 4-ին տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը …
14:09 • 05.04.17Եվգենի Եվտուշենկոյի վերջին վեպը կարող է հրատարակվել 2017 թվականինԲանաստեղծի այրիի խոսքով` գրքի գլխավոր կերպարը բանաստեղծը չէ, չնայած վեպի հիմքում ընկած է Եվտուշենկոյի սեփական փորձը:
13:58 • 05.04.17Հուսով եմ՝ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. Սերժ Թանկյան«Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք ...»:
13:31 • 05.04.17Ապրի'ր արագ, մահացի'ր երիտասարդ. այսօր Կուրտ Քոբեյնի մահվան 23-րդ տարելիցն է (լուսանկարներ)Քոբեյնը մտել է տխրահռչակ «Ակումբ 27»-ի` մշակույթի զարգացման վրա մեծ ազդեցություն գործած և 27 տարեկանում մահացած երաժիշտների ցանկի մեջ:
12:18 • 05.04.17Հայաստանն օգնության կարիք ունի. Շառլ Ազնավուրը՝«Երեկոյան Ուրգանտ»-ի եթերում (տեսանյութ)«Դա մի փոքր երկիր է՝ շրջապատված թշնամական ու բարեկամական պետություններով: Ես կուզենայի, որ այն շրջապատված լիներ միայն բարեկամներով: Բայց անհրաժեշտ է, որպեսզի նրանք մեր պես մենթալիտետ ունենան, սա մենթալիտետի հարց է: Այստեղ...»:
11:57 • 05.04.17Բրազիլական սերիալների դերասանուհիները բողոքել են սեռական ոտնձգությունների դեմ՝ հայտնի աստղի շուրջ ստեղծված սկանդալից հետոԱկցիայի մասնակիցներին իր աջակցությունն է հայտնել Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը:
