Իրադարձային
-ից
-ը
11:18 • 29.01.18Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է վերադառնալ կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին«Մեզ համար Փարիզի համաձայնագիրն աղետ կլիներ: Բայց եթե լինի լավ համաձայնագիր, միշտ հնարավորություն կա, որ մենք կվերադառնանք դրան»,- ասել է Թրամփը:
11:16 • 29.01.18Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարված մի շարք բնակարանային գողություններ են բացահայտվելՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ:
10:58 • 29.01.18Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. Գագիկ ՍուրենյանՀունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Հայաստանում արձանագրվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը: Այսպես՝ Հայաստանի լեռնային շրջաններում՝ Ապարան, Վարդենիս, Սիսիան և այլ տարածքներ, գրանցվել է -18 -20, իսկ Արարատյան դաշտում՝ -4 -5 աստիճան:
10:45 • 29.01.18Թրամփը հայտարարել է, որ Brexit-ից հետո ԱՄՆ-ն կդառնա Մեծ Բրիտանիայի «մեծ» առևտրային գործընկերըՆա նշել էր, որ ամերիկյան ապրանքը մեծ դժվարությամբ է հասնում եվրոպական շուկա և դա այն դեպքում, երբ եվրոպական ապրանքները հեշտությամբ ներթափանցում են ամերիկյան շուկա և նույնիսկ մի շարք արտոնություններ ունեն:
10:39 • 29.01.18Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բաց են թողել ոստիկանությունիցՀիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է երեկ Մոսկվայում հանրահավաքի ժամանակ: Իրավապահ մարմինների աշխատակիցները Նավալնիին ձերբակալել են Տվերսկայա հրապարակում:
09:59 • 29.01.18ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա հարձակման պատասխանատվությունըԱվելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա հարձակման հետևանքով մահացել է 2 մարդ, ուսումնական հաստատության վրա հարձակվել էր 5 զինյալ, նրանցից 3-ին հաջողվել էր ոչնչացնել, ևս 1-ին ձերբակալել են:
09:55 • 29.01.18Իրանում կանխվել է ահաբեկչությունների շարք, ձերբակալվել են ԻՊ-ի գրոհայիններԻրանի արևմուտքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 16 անդամ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Իրանի սահմանամերձ և կենտրոնական քաղաքներում, այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Իրանի ...
09:22 • 29.01.18Ավտովթար Էջմիածին քաղաքում, 3 տուժածները հոսպիտալացվել ենԱրտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 28-ին՝ ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել…
21:44 • 28.01.18ԱՄՆ-ում հայտնաբերվել է անհետացած մոդելի մասնատված մարմինըԱՄՆ-ում անհետացած մոդել և դերասանուհի Սառա Զգուլին մահացած են հայտնաբերել BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում Օրեգոն նահանգի Ալոհա քաղաքում:
18:40 • 28.01.18Սենի մակարդակը շարունակում է բարձրանալ. Փարիզում շուրջ 1500 մարդ է տարհանվել ջրհեղեղի վտանգի պատճառովԻնչպես արդեն հաղորդվել էր օրեր առաջ, Սենի ջրերը լցվել են փողոցներ, ինչի հետևանքով Լուվրի թանգարանն ու բանկերը փակվել են:
18:30 • 28.01.18ԱՄՆ-ն արդիականացրել է GBU-57-ը՝ իր ամենախոշոր ոչ միջուկային ռումբըԱՄՆ-ն կարող է կիրառել այդ զենքը, եթե որոշում կայացվի հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական և միջուկային օբյեկտների ուղղությամբ:
18:09 • 28.01.18Այսօր առաջվա բանակը չէ, այսօր մենք լիարժեք պատրաստ ենք բոլոր տեսակի մարտահրավերներին. Կորյուն Ղումաշյան«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն այսօր, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում շնորհավորելով բանակի տոնը, նշեց, որ փառք ու պատիվ բոլոր մեր տղաներին, ովքեր հանուն մեր պետության իրենց կյանքը չխնայեցին:
17:22 • 28.01.18Տոնական միջոցառումներ, հուշանվերների ու պարգևների հանձնում ԳյումրիումՀայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ տոնական մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Գյումրիում տեղակայված զորամասերում:
17:07 • 28.01.18ՀՀ 4–րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելեց «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակինՀայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն այցելեց Եռաբլուր...
16:18 • 28.01.18Գյումրիում 27-ամյա երիտասարդ է դանակահարվել«Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ հետին մակերեսի արյունահոսող վերք: Վերջինիս համապատասխան բժշկական օգնություն ստացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիմա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում»,-ասաց Կիրակոսյանը։
