Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է վերադառնալ կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին

11:18 • 29.01.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի բացառել կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալու հնարավորությունը, գրում է The Guardian-ը:


ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից 2017 թվականի ամռանը, սակայն Թրամփը չորեքշաբթի չի բացառել, որ երկիրը կարող է միանալ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին:


«Մեզ համար Փարիզի համաձայնագիրն աղետ կլիներ: Բայց եթե լինի լավ համաձայնագիր, միշտ հնարավորություն կա, որ մենք կվերադառնանք դրան»,- ասել է Թրամփը:


Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի համար այժմյան համաձայնագիրը «սարսափելի» է ու «անարդար»:


Փարիզի համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ առաջին համաշխարհային համաձայնագիրն է, որը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին: Այն վավերացրել է 170 երկիր, որոնք պարտավորվել են միջոցներ ձեռնարկել արտանետումների նվազեցման համար: