ԱՄՆ-ում հայտնաբերվել է անհետացած մոդելի մասնատված մարմինը

21:44 • 28.01.18

ԱՄՆ-ում անհետացած մոդել և դերասանուհի Սառա Զգուլին մահացած են հայտնաբերել BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում Օրեգոն նահանգի Ալոհա քաղաքում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, 28-ամյա մոդելի գլխատված և մասնատված մարմինը հայտնաբերվել է մեքենայի բեռնախցիկում տեղադրված երկու ճամպրուկում հունվարի 28-ին: Տեղեկությունը հրապարակվել է օրեր անց: 

Տղամարդը, որը կասկածվում է դաժան սպանության մեջ, փորձել է ինքնասպան լինել ձերբակալության ժամանակ: Ականատեսների խոսքով՝ նա մեկ ժամ փակված է մնացել և հուսահատ ճիչեր է արտաբերել: Նրա կատարած հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:

Մահացած ամերիկուհին փոքրիկ երեխա ուներ: