Գյումրիում 27-ամյա երիտասարդ է դանակահարվել

16:18 • 28.01.18

Tert.am-ի տեղեկություններով Գյումրիում դանակահարվել է 27-ամյա երիտասարդ, ով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։ 

Tert.am-ի հետ զրույցում «Գյումրի» ԲԿ-ի խոսնակ Նարեկ Կիրակոսյանն ասաց, որ այսօր՝ ժամը 01:20-ին Գյումրու բժշկական կենտրոն է դիմել Ազատան համայնքի բնակիչ, 1991 թվականին ծնված Արման Մ.-ն:

«Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ հետին մակերեսի արյունահոսող վերք: Վերջինիս համապատասխան բժշկական օգնություն ստացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիմա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում»,-ասաց Կիրակոսյանը։

Նա հայտնեց,որ երիտասարդի առողջական վիճակը գնահատվում է կայուն։