Իրադարձային
-ից
-ը
15:48 • 28.01.18Քաբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-իՀունվարի 27-ին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցված շտապօգնության մեքենա է պայթեցրել Աֆղանստանի մայրաքաղաքի կառավարական թաղամասի մոտակայքում:
15:30 • 28.01.18Չեխիայում խանութներին արգելվել է անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել հաճախորդներինՆոր օրենքով նախատեսվում է նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը և դրա պատճառով առաջացող շրջակա միջավայրի աղտոտվածությունը:
15:26 • 28.01.1891 տարեկանում մահացել է IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը«Ինգվար Կամպրադը կյանքից հանգիստ հեռացել է իր տանը՝ Սմոլանդում … Նրան շատ կկարոտենք, նրա ընտանիքն ու ողջ աշխարհում IKEA-ի աշխատակիցները ջերմությամբ են հիշելու նրան»,- ասվում է Facebook-ում ընկերության հրապարակած հայտարարության մեջ:
15:01 • 28.01.18ԱՄԷ-ում նախագահի մոր մահվան առնչությամբ եռօրյա սուգ է հայտարարվելՄիացյալ Արաբական Էմիրությունների նախագահ շեյխ Հալիֆ բեն Զաեդ ալ-Նահայանի մոր մահվան առնչությամբ երկրում հունվարի 28-ից եռօրյա սուգ է հայտարարվել:
14:21 • 28.01.18ԱՄՆ-ում գրիպի համաճարակի հետևանքով մահացել է 37 երեխաՄիացյալ Նահանգների գրեթե բոլոր նահանգները վարակած սեզոնային գրիպի բռնկման արդյունքում 37 երեխա է մահացել: Տվյալները տրամադրել է կառավարությանն առընթեր Հիվանդացության վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC):
14:13 • 28.01.18Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.comԱյսօր՝ հունվարի 28-ին, ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա:
14:08 • 28.01.18Ինձ համար ընդհանրապես նորմալ չէ, անկախ նրանից՝ ով է տալիս իմ թշնամուն զենք. Մանվել Գրիգորյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասինԲանակին առաջին հերթին պետք է լավ բարոյահոգեբանական վիճակի զինվոր և սպա ունենալ, ֆինանսական մեծ աջակցություն, որ տեխնիկապես լավ զինվի: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահների միության նախագահ...
14:00 • 28.01.18Ֆինլանդիայում սկսվել են նախագահական ընտրություններըՆախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, այդ թվում` երկրի նախկին վարչապետ Մատի Վանհանենը և Եվրախորհրդարանի անդամ Պաավո Վյայուրյունենը:
12:35 • 28.01.18Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ հանձնեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին«Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ...»։
12:07 • 28.01.18Ֆրանսիացի նախարարին կրկին մեղադրել են բռնաբարության համարՖրանսիացի նախարար Ժերալդ Դարմամենը, որը անցյալ տարի մեղադրվել էր բռնաբարության համար, կրկին հայտնվել է քննիչների ուշադրության կենտրոնում: Ինչպես փոխանցում է РБК հեռուստաալիքը, նախարարը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: Փարիզի դատախազությունը կրկին վերսկսել է պետական հաշիվների ...
11:06 • 28.01.18Մենք պետք է ուրախ լինենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնի վարչապետ լինել․ Սուրիկ ԽաչատրյանԲանակի 26-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» պանթեոն այցելեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բանակի տոնը և նշեց, որ բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է, հպարտությունը: «Աշխարհում չկա նման բանակ, որ ստեղծման պահից պատերազմի ...»։
10:58 • 28.01.18Կիպրոսում մեկնարկել են նախագահական ընտրություններըԿիպրոսում նախագահական այս ընտրություններին կարող է մասնակցել 18 տարին լրացած շուրջ 551 000 քաղաքացի, որոնք կարող են քվերակության մասնակցել 1100 գործող ընտրատեղամասերում : Ընտրությունները հսկում է ավելի ...
10:53 • 28.01.18Յակուտիայում հարբած հայրը դուրս է նետել իր 10 ամսական երեխային պատուհանից. երեխայի վիճակը ծանր էԴեպքը տեղի է ունեցել Սունտարի շրջանում, երեխային օգնելու համար օդային ճանապարհով դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադ: Աղբյուրը մանրամասնում է, որ տուժած երեխան աղջիկ է....
10:42 • 28.01.18Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. վարորդը և ուղևորը տեղում մահացել ենԱյսօր՝ հունվարի 28-ին, ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի 35 NP 805 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, ապա ...
09:35 • 28.01.18Փրկարարները Վայոց Ձորում 4 մարդատար ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումիցՀունվարի 28-ին, ժամը 01:47-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
