ԱՄՆ-ն արդիականացրել է GBU-57-ը՝ իր ամենախոշոր ոչ միջուկային ռումբը
ԱՄՆ-ն իրականացրել է իր ամենախոշոր GBU-57 ոչ միջուկային ավիացիոն հակաբունկերային ռումբի արդիականացում: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ սա ռումբի չորրորդ արդիականացումն է:
Արդիականացման ընթացքում բարելավվել են ռումբի հատկանիշները, որոնք թույլ են տալիս խոցել ծանր թիրախներ և գետնի տակ մեծ խորության վրա գտնվող թիրախները:
Նշվում է, որ ԱՄՆ-ն կարող է կիրառել այդ զենքը, եթե որոշում կայացվի հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական և միջուկային օբյեկտների ուղղությամբ:
GBU-57-ն կշռում է մոտ 13,6 տոննա: 2007 թվականի տվյալներով, երբ այն նոր էր ստեղծվել, այն կարող էր խոցել մինչև 61 մետր խորության տակ գտնվող թիրախներ:










