Իրադարձային
-ից
-ը
15:04 • 20.11.17Ղրղզստանի նախագահի պաշտոնից հեռացող Ատամբաևը բոլորից ներողություն է խնդրել«Հարգելի լրագրողներ, եթե ես կտրուկ էի, ապա ոչ միայն ձեզ հետ: Ես երբեմն չափազանց կտրուկ եմ խոսում: Եթե մեկին վիրավորել եմ, անգամ եթե ես ճիշտ էի, միևնույն է՝ ներողություն եմ խնդրում»,- ասել է Ատամբաևը:
14:37 • 20.11.17Բագրատաշենում սահմանապահի դանակահարության մեջ կասկածվողը ձերբակալվել է, մեկ անձ որոնվում է. Գլխավոր դատախազությունՆոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում գրանցված միջադեպի ընթացքում սահմանապահին դանակահարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դանակահարելու մեջ կասկածվող Կ.Շ-ն ձերբակալվել է:
14:29 • 20.11.17Իրաքի դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվենԴաշնային դատարանի խոսնակը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքում Իրաքյան Քրդստանի իշխանության կողմից կայացված բոլոր որոշումները հակասահմանադրական են և պետք է կասեցվեն:
14:21 • 20.11.17«Իգլա»-ի պատվիրատուն Սամվել Բաբայանը չէ. Բաբայանի պաշտպան (տեսանյութ)Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Նախորդ նիստին դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց Բաբայանի մեղադրական ճառը,համաձայն որի՝ Սամվել Բաբայանին մեղադրանք ...
13:11 • 20.11.17Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. զոհերի ու տուժածների մեջ հայեր կանԸստ ԱԻՆ կայքի՝ պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և «LADA Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները: Վարորդները և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայի ...
13:09 • 20.11.17Բագրատաշենում սահմանապահին դանակի մի քանի հարված են հասցրել. հարուցվել է քրեական գործԴատախազությունից հայտնեցին,որ սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Կ.Շ.-ն մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել սահմանապահի մարմնի տարբեր մասերին։
12:33 • 20.11.17Ադրբեջանցի միլիոնատեր Թելման Իսմաիլովը հերքել է Ռուսաստանում սպանությունների կազմակերպմանն իր առնչությունըՀիշեցնենք, որ ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին մեղադրել են երկու մարդու սպանության կազմակերպման համար։
12:19 • 20.11.17Բագրատաշենի բնակիչը դանակահարել է սահմանապահին, հետո ինքնասպանության փորձ արել. Aravot.amՆոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում սահմանը հատել ցանկացող քաղաքացիների և սահմանապահի միջև վեճ է բռնկվել, որի ընթացքում դանակով հարվածել …
11:48 • 20.11.17Քաղաքացիների կողմից հանրաքվե անցկացնելու իրավունքը ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը. ԿԸՀ նախագահ«Շատ հստակ նշվում է, որ նշյալ 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաև ամրագրված է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականցումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ...»։
11:20 • 20.11.17«Երեխաներից շատերը թոքաբորբ էին ընկել, անմխիթար վիճակ է դպրոցում». Ջրարբիի դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարելԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 10-ից սկսած Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի անմխիթար վիճակի, ջեռուցման բացակայության դեմ: Այս մասին ...
10:46 • 20.11.17ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Նրա խոսքով՝ հացադուլի նպատակը ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ ընդվզելն է, քանի որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք ...
10:43 • 20.11.17Աչաջուր գյուղում այրվել է 20 տոննա անասնակեր, դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկՊարզվել է, որ Աչաջուր գյուղի հայփոստի շենքի հարևանությամբ այրվում է մոտ 20 տ. անասնակեր:
10:01 • 20.11.17Սեյսմոլոգները 2018 թվականին կանխատեսում են ողջ աշխարհում հզոր երկրաշարժերի աճԴիտարկումները ցույց են տվել, որ երկրաշարժերն ավելի հաճախակի են տեղի ունենում, եթե իր առանցքի շուրջը երկրագնդի պտտվելու արագությունը փոքր-ինչ նվազում է:
09:56 • 20.11.17ԱՄՆ-ում մահացել է սերիական մարդասպան Չարլզ ՄենսոնըԻ սկզբանե, Մենսոնը դատապարտվել էր մահապատժի, սակայն ավելի ուշ Կալիֆոռնիայի գերագույն դատարանը չեղարկեց մահապատիժն ու մոլագարը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
09:47 • 20.11.17Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանն առաջացրել է թուրքական համայնքի զայրույթը (լուսանկարներ)Քյոլնի թուրքական համայնքի ներկայացուցիչ Լևենթ Թաշքըրանը հայտնել է, որ տեղի 32 թուրքական միություններից բաղկացած հատուկ նախաձեռնությունը թեմայի վերաբերյալ ժամանակին հանդիպումներ է անցկացրել Քյոլնի քաղաքապետարանում և հետևել է ...
