Իրադարձային
-ից
-ը
02:49 • 13.06.17Թերեզա Մեյը պահպանողականներին հայտնել է, որ իր պաշտոնում կմնա այնքան ժամանակ, որքան նրան կցանկանան տեսնել այնտեղԸնտրությունների արդյունքներից հետո, որոնց ժամանակ պահպանողականները չկարողացան բացարձակ մեծամասնություն հավաքել, երկրում իսկական քաղաքական ճգնաժամ է սկսվել:
02:08 • 13.06.17«Իսլամական պետությունը» Ռամադանի շրջանում նոր հարձակումների կոչ է արելՀամացանցում տարածվել է ԻՊ ներկայացուցիչ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջերի ձայնագրությունը, որը մեկնաբանել է հունիսի 7-ին Թեհրանի վրա կատարված վերջին հարձակումները՝ Իրանն անվանելով շատ թույլ երկիր և նոր հարձակումների կոչ անելով:
01:36 • 13.06.17Կալիֆոռնիայում անհետացած հնգամյա Արամազդին այդպես էլ չեն հայտնաբերելՈստիկանները հույս ունեին ինչ-որ ապացույցներ գտնել դրոնի միջոցով որոնման արդյունքում, սակայն ոչինչ այդպես էլ չգտան: Շուտով կորած տղայի որոնման հերթական գործողություն է նախատեսվում:
00:57 • 13.06.17Ավտովթար Ճամբարակ քաղաքում. կան վիրավորներՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1955 թ. ծնված Ս. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել տրակտորից, իսկ ժամը 17:07-ին փրկարարները դուրս են բերել ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Ղ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
00:23 • 13.06.17Խոշոր վթար Աղին-Ջրափի ավտոճանապարհին. կա վիրավորՊարզվել է, որ «Mercedes S600» մակնիշի 61 SX 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ սահել դեպի մոտակա ձորակը:
22:41 • 12.06.17Երևանում տեղացած ուժեղ անձրևի հետևանքով մեքենաները կիսով չափ ջրի մեջ էին հայտնվել (տեսանյութ, լուսանկարներ)Այսօր երեկոյան մայրաքաղաքում և մարզերում տեղացած ուժեղ կարկուտն ու անձրևը գրեթե կաթվածահար են արել երթևեկությունը: Մասնավորապես, մայրաքաղաքի մի շարք փողոցներում՝ Լենինգրադյան, Բաշինջաղյան, Բաղրամյան պողոտայի ...
22:30 • 12.06.17Մյանմայում ավիավթարի զոհերի հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-իՎերջին հինգ մարմինները հայտնաբերվել են Տանինտայի շրջանի Մաունգմական լողափում: Մյանմայի հարավային ափին նույնպես շարունակվում է որոնողական գործողությունը:
22:26 • 12.06.17Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հայազգի թեկնածուներն առաջ են անցել Մակրոնի կուսակցության ստեղծած ալիքի շնորհիվ․ Արման ԱվագյանՖրանսիացիները որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ հանրապետություն» կուսակցությանը, քանի որ...
21:37 • 12.06.1718 տոկոս գործազրկություն ունենալը նշանակում է տնտեսական աճ չունենալ. Վահագն ԽաչատրյանՀայաստանում 2016 թվականի տվյալներով՝ 18 տոկոս գործազրկություն կա: Իսկ, ըստ պաշտոնական տվյալների, 2017 թվականի առաջին եռամսյակի տվյալների (01.03.2017թ. դրությամբ), Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում...
21:27 • 12.06.177-8 բալանոց երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Հունաստան սահմանային գոտումՍույն թվականի հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 16:28-ին (Գրինվիչի ժամանակով` 12:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության...
21:01 • 12.06.17Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միության» անդմաների հետԻրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միությունում» հունիսի 11-ին տեղի է ունեցել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը միության անդամների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ:
20:43 • 12.06.17Վարդան Գերավետյանի մոտ կիստոզ է հայտնաբերվել. ըստ փաստաբանի՝ սպասելու ժամանակ չկա«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը օրերս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հետազոտության է ենթարկվել, ինչի արդյունքում նրա կոկորդում հայտնաբերվել է կիստոզ գոյացություն:
20:20 • 12.06.17Երկու շաբաթ է անցել, սակայն «От Мартина»-ի սեփականատիրոջ հայրական տնից կողոպուտի փաստով դեռևս կասկածյալ չկա. գյուղապետ«Կողոպուտի մասին իրավապահներին հայտնելուց հետո արդեն մոտավորապես երկու շաբաթ է անցել, սակայն որևէ տեղաշարժ չկա: Քրեական գործ հարուցված է, սակայն կողոպուտը կատարելու...
20:16 • 12.06.17Գերմանիայում չորս ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել (լուսանկարներ)Աղբյուրի հաղորդմամբ՝ հատուկ գործողությունն անցկացվել է տեղական ժամանակով ժամը 4:30-ին: Հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 39-ից 51 տարեկան չորս տղամարդու: Ենթադրվում է, որ նրանցից երեքը հարազատ եղբայրներ են, իսկ չորրորդը նույնպես նրանց բարեկամն է:
20:13 • 12.06.17Բեռլինում ամերիկացին խեղդվել է՝ փորձելով լողալով անցնել գետըՈստիկանության տվյալների համաձայն՝ երկու անցորդ փորձել են փրկել երիտասարդին, այդ թվում՝ մեկ փրկարար Դանիայից, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել:
