Թերեզա Մեյը պահպանողականներին հայտնել է, որ իր պաշտոնում կմնա այնքան ժամանակ, որքան նրան կցանկանան տեսնել այնտեղ

02:49 • 13.06.17

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պահպանողական թիմակիցներին հայտնել է, որ իր պաշտոնում  կմնա այնքան ժամանակ, որքան նրան կցանկանան տեսնել այնտեղ, հաղորդում է Business Insider-ը:


Ընտրությունների արդյունքներից հետո, որոնց ժամանակ պահպանողականները չկարողացան բացարձակ մեծամասնություն հավաքել, երկրում իսկական քաղաքական ճգնաժամ է սկսվել:

«Ես եմ այն մարդը, որը ձեզ ներքաշել է այս խառնաշփոթի մեջ, և միևնույն ժամանակ ես եմ այն մարդը , որը պատրաստվում է ձեզ այնտեղից դուրս բերել»,- հայատարարել է նա՝ ավելացնելով, որ վարչապետի պաշտոնում կմնա այնքան, որքան կուսակիցները կցանկանան իրեն տեսնել:

Մեյը նաև ներողություն է խնդրել արտահերթ ընտրություններ անցկացնելու իր սխալի համար, սակայն միևնույն է վարչապետի պաշտոնը պահպանելու հույս ունի, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: