Մյանմայում ավիավթարի զոհերի հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի

22:30 • 12.06.17

Մյանմայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածներից հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ վերջին հինգ մարմինները հայտնաբերվել են Տանինտայի շրջանի Մաունգմական լողափում: Մյանմայի հարավային ափին նույնպես շարունակվում է որոնողական գործողությունը:

Հիշեցնենք, որ Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ էր անհետացել։ Այն Մյեիկ քաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Յանգոն քաղաք: Օդանավակայանում աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Հաղորդվել է, որ ուղևորները եղել են հիմնականում ափամերձ շրջանում տեղակայված զինվորականների ընտանիքների անդամները: