Բեռլինում ամերիկացին խեղդվել է՝ փորձելով լողալով անցնել գետը

20:13 • 12.06.17

Բեռլինում խեղդվել է 20-ամյա ամերիկացի զբոսաշրջիկը, ով փորձել է լողալով անցնել քաղաքի կենտրոնով հոսող Շպրե գետը: Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը, սակայն ոստիկանությունը դրա մասին տեղեկացրել է միայն երկուշաբթի օրը:

Ոստիկանության ներկայացուցիչ Վալեսկա Յակուբովսկիի խոսքով՝ զբոսաշրջիկն իր ընկերներից մեկի հետ ցատկել է գետի մեջ, և վերջինս լողալով բարեհաջող անցել է Շպրեն:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ երկու անցորդ փորձել են փրկել երիտասարդին, այդ թվում՝ մեկ փրկարար Դանիայից, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Փրկարարները դուրս են հանել ամերիկացուն ջրից և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է: