«Իսլամական պետությունը» Ռամադանի շրջանում նոր հարձակումների կոչ է արել

02:08 • 13.06.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր հետևորդներին կոչ է անում մահմեդականների համար սրբազան Ռամադանի ժամանակ հարձակումներ գործել ԱՄՆ-ում և Եվրոպայում:

 

Համացանցում տարածվել է ԻՊ ներկայացուցիչ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջերի ձայնագրությունը, որը մեկնաբանել է հունիսի 7-ին Թեհրանի վրա կատարված վերջին հարձակումները՝ Իրանն անվանելով  շատ թույլ երկիր և նոր հարձակումների կոչ անելով: 

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաքում կատարված ահաբեկչությունների հետևանքով 17 մարդ զոհվել է, 43 մարդ վիրավորվել: