Կալիֆոռնիայում անհետացած հնգամյա Արամազդին այդպես էլ չեն հայտնաբերել

01:36 • 13.06.17

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունն ավարտել է Կաչումա լճի շուրջբոլորը հնգամյա հայազգի Արամազդ Անդրեասյանի որոնումը։ 

Ոստիկանները հույս ունեին ինչ-որ ապացույցներ գտնել դրոնի միջոցով որոնման արդյունքում, սակայն ոչինչ այդպես էլ չգտան: Շուտով կորած տղայի որոնման հերթական գործողություն է նախատեսվում:

Հիշեցնենք, որ Անա Էստվեզն իր որդի Արամազդի անհետացման մասին ահազանգել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը չէր եկել հանդիպման և երեխային մորը չէր փոխանցել։ Նրան այդ օրը հայտնաբերել էին իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում ընկած գետնին:

35-ամյա հայազգի տղամարդուն ձերբակալել էին իր իսկ որդուն առևանգելու կասկածանքով, այնուհետև ազատ էին արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։