Իրադարձային
-ից
-ը
05:42 • 22.05.17Էբրահիմ Ռայիսին Իրանի ընտրություններին խախտումների հետաքննություն է պահանջելԸնտրությունների օրը Ռայիսիի շտաբը հայտարարել էր, որ բազմաթիվ ընտրատեղամասերում օրվա վերջում քվեաթերթիկներն ավարտվել են, իսկ Ներքին գործերի նախարարությունը նորերը չի տրամադրել։
04:31 • 22.05.17Բրազիլիայի քաղաքներում հավաքված հազարավոր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականըԲրազիլիայի Գերագույն դատարանը խորհրդարանի պատգամավորներից մեկի խնդրանքով հաստատել է նախագահ Միշել Տեմերի դեմ հետաքննությունը այն բանից հետո, երբ Globo պորտալը նրա մասնակցությամբ կասկածելի աուդիոձայնագրություն է հրապարակել:
03:27 • 22.05.17Բոլորը պետք է մեկուսացնեն Իրանին. Թրամփ«Քանի դեռ Իրանը չի հայտնի մտադրություն՝ դառնալու գործընկեր խաղաղության հաստատման ճանապարհին, այն պետք է մեկուսացված լինի բոլոր մյուս պետություններից»,- հայտարարել է Թրամփը:
02:45 • 22.05.17Դուբայի ոստիկանության կազմում է ընդգրկվել աշխարհում առաջին ռոբոկոպը (լուսանկարներ)Դուբայի փողոցներում հերթապահող ռոբոկոպը ոստիկաններին կօգնի բռնել կարգազանցներին և համապատասխան տեսագրություն կտրամադրի: Դուբայի ոստիկանությունից պարզաբանել են, որ իրենց նոր «գործընկերը» պատասխանատու է քաղաքային անվտանգության համար:
01:48 • 22.05.17Երևանում Mercedes G500 մեքենայով վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար. shamshyan.comՎարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:
01:09 • 22.05.17Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 60մ գլորվելով՝ հայտնվել է ձորում. shamshyan.comՎթարի հետևանքով վարորդ Ս. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
00:52 • 22.05.17Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հարբած վարորդը վրաերթի է ենթարկել «Վերջին զանգին» նախապատրաստվող երեխաներին. կա 6 վիրավոր. shamshyan.comՎրաերթի ենթարկված բոլոր երեխաները սովորում են Փանիկ գյուղի միջնակարգ դպոցում և այդ պահին «Վերջին զանգի» տոնական հանդեսի փորձ անելիս են եղել:
23:57 • 21.05.17Պուտինը չնախատեսված այցով այցով մեկնելու է Փարիզ. КоммерсантՀաղորդվում է, որ ուղևորության առիթը Պետրոս Առաջինի մասին ցուցադրության բացումն է Վերսալում: Կրեմլի աղբյուրը նշել է, որ այցելության օրակարգը հագեցած է լինելու:
23:24 • 21.05.17ԻՊ-ը թունավոր նյութեր է փորձարկում մարդկանց վրա. ԶԼՄ-ներՓորձագետները մտավախություն են հայտնել, որ ԻՊ-ը կարող է փորձել սննդամթերքի միջոցով թունավորել Արևմուտքի երկրների բնակիչներին, ինչը բազմաթիվ զոհերի կհանգեցնի:
22:36 • 21.05.17Թրամփին իմպիչմենտի ենթարկելու կոչով հանդես եկած ԱՄՆ կոնգրեսականին սպառնացել ենԶանգահարողներից մեկը նրան ռասայական վիրավորանքներ ու սպառնալիքներ է հասցրել, ապա ասել, որ իրեն «կկախեն ծառից», եթե շարունակի Թրամփի դեմ իմպիչմենտի կոչերով հանդես գալ:
19:55 • 21.05.17Ամերիկացի զինվորականները 350 «կամիկաձե-անօդաչու» են ստացել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ կիրառելու համարՀրամանատարության հաղորդման համաձայն` իրենք 350 անօդաչու թռչող սարք են ստացել, որոնք համալրված են տեսախցիկներով և նշանառության GPS նավիգացիոն համակարգով:
17:23 • 21.05.17Մեքսիկացիները պահանջում են արտաքսել ծեծի ենթարկված Ռուսաստանի քաղաքացունՆշվում է, որ ծեծկռտուքի ընթացքում Մակեևը վնասվածք է հասցրել հարձակվողներից մեկին, ով, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, մահացել է ստացած վնասվածքների հետևանքով:
15:57 • 21.05.17Հարավային Կորեայում հայտնել են ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի տեսակըԻնչպես կարծում են զինվորականները, հրթիռը միջմայրցամաքային չի եղել, այն անցել է 500 կիլոմետր և ընկել Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզու արևելյան ափից 350 կիլոմետր հեռավորության վրա:
15:31 • 21.05.17Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. նա փորձում էր ցած նետվել Երևանի Հաղթանակ կամրջիցՄայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից: Փրկարարների և ոստիկանության...
15:11 • 21.05.17Ֆրանսիացի ավտոմրցարշավորդը վթարի է ենթարկվել 370 կմ/ժամ արագությամբ վարելու ժամանակ (տեսանյութ)Մարզիկը կորցրել է փոխադրամիջոցի վերահսկողությունը, և այն մխրճվել է պատի մեջ:
