Էբրահիմ Ռայիսին Իրանի ընտրություններին խախտումների հետաքննություն է պահանջել

05:42 • 22.05.17

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածու Էբրահիմ Ռայիսին պարտությունից հետո պահանջել է Սահմանադրության պահապանների խորհրդին հետաքննել ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները։ 

Հիշեցնենք, որ շաբաթ օրն Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին վերընտրվել է երկրորդ ժամկետում՝ ստանալով 57 տոկոս ձայն։ Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Ռայիսին ստացել է մոտ 38 տոկոս ձայն։


Ընտրությունների օրը Ռայիսիի շտաբը հայտարարել էր, որ բազմաթիվ ընտրատեղամասերում օրվա վերջում քվեաթերթիկներն ավարտվել են, իսկ Ներքին գործերի նախարարությունը նորերը չի տրամադրել։