Իրադարձային
-ից
-ը
15:19 • 02.04.17«Ելք»-ի վստահված անձը պնդում է՝ միտումնավոր փոխում են քվեաթերթիկների հերթականությունը. հանձնաժողովի նախագահը հերքում էՎանաձորի 23/03 ընտրատեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձ Լիլիթ Կռոյանի հայտարարությամբ՝ հանձնաժողովի անդամները միտումնավոր փոխում են քվեաթերթիկների հերթականությունը:
15:12 • 02.04.17Իսպանիան խոստացել է չխանգարել Շոտլանդիային մուտք գործել ԵՄ` Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում«Պետք չէ զուգահեռներ անցկացնել Կատալոնիայի հետ, քանի որ Շոտլանդիայում հանրաքվեն անցկացվել է՝ համաձայն օրենքի, այնինչ իսպանական սահմանադրությունը չի նախատեսում նման քվեարկություն», - ասել է Դաստիսը:
14:33 • 02.04.17Շվեդիայում դպրոցական ավտոբուս է շրջվել. կա 3 զոհԱղբյուրի հաղորդմամբ` հոսպիտալացվել է մոտ 20-30 մարդ, նրանցից ոմանք «շատ լուրջ վնասվածքներ են ստացել»:
14:21 • 02.04.17Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պարզաբանել է` ինչու է կողմ երկրում մարիխուանան օրինականացնելուն«Սակայն եթե իմ դուստրը նման բան անի` անտեսելով իմ արգելքը, ես կցանկանայի, որ մարիխուանա կամ այլ բան առաջարկող դիլերի մոտ գնալու փոխարեն նա գնար մի տեղ, որտեղ նրան կնախազգուշացնեն մարիխուանա...
14:19 • 02.04.17Այսօր ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդումԱյսօր՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
14:04 • 02.04.17Գյումրու 32/34 ընտրատեղամասում հայհոյանք, դանակով սպառնալիք չի եղել. հանձնաժողովի նախագահ«Մեծահասակ մի կին էր, որը եկավ և ի վիճակի չէր ընտրելու, որից հետո դիտորդներից մեկը՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ», առանց իմ գիտության, ներս բերեց մեկին, այդ մարդը գրանցվեց և փորձեց օգնել կնոջը: Բայց այս կինը խառնվեց իրար, վատ զգաց իրեն, ես էլ տրամադրեցի նստարան, որտեղ նստեց ...»։
13:47 • 02.04.17Հուրգադայում հարբած էստոնացի զբոսաշրջիկը սպանել է մորը. լրատվամիջոցներԱղբյուրի տվյալների համաձայն` 49-ամյա զբոսաշրջուհին սպանվել է 1992 թվականին ծնված որդու հետ վեճի ընթացքում. կինն իր որդուն նախատել է չափից շատ ալկոհոլ օգտագործելու համար:
13:31 • 02.04.17Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվելՄիևնույն ժամանակ, նշվում է, որ մայրաքաղաքային շրջանում կլինի տաք եղանակ: Օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 10-12 աստիճան:
13:11 • 02.04.17Սերբիայում նախագահական ընտրություններ են. ֆավորիտ է համարվում երկրի գործող վարչապետըՍերբիայի նախագահն ընտրվում է կառավարման 5-ամյա ժամկետով ու կարող է այդ պաշտոնը զբաղեցնել 2 անգամից ոչ ավելի:
12:48 • 02.04.17Ատլանտյան օվկիանոսում կորել է Բրազիլիայից Չինաստան ուղևորվող բեռնատար նավըՀարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` նավի անձնակազմի 8 անդամ հարավկորեացի է եղել, իսկ մնացածները` Ֆիլիպինների քաղաքացիներ:
12:43 • 02.04.17Ընտրատեղամասերում ցանցն աշխատում է անխափան, տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում. պարզաբանում «Յուքոմից»«Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։
12:31 • 02.04.17Ոստիկանության որևէ ծառայող չի «գործուղվել» Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս. Աշոտ Ահարոնյանը հերքում է Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը«Ըստ գտնվելու վայրի՝ ցուցակներում 5/01, 5/02 և 5/03 տեղամասերում պարունակվում են համապատասխանաբար 3, 92 և 22 ընտրողների վերաբերյալ տեղեկություններ /խոսքը քաղաքացիական անձանց մասին է/ »:
12:28 • 02.04.17NHL-ի ակումբի դարպասապահը կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ (տեսանյութ)Նշվում է, որ դարպասապահը պատգարակով հեռացվել է խաղադաշտից: Հանդիպումն ավարտվել է «Ֆիլադելֆիա Ֆլայերս» ակումբի հաղթանակով` 3:0 հաշվով:
11:50 • 02.04.17Դուբայում հրդեհ է բռնկվել կառուցվող 60 հարկանի երկնաքերում (լուսանկարներ, տեսանյութ)Ժամանակավորապես փակվել են շինարարական հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները: Ներկայում դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները:
11:45 • 02.04.17Ֆրանսիայում 2 անչափահաս աղջիկ է ձերբակալվել ահաբեկչական ակտ նախապատրաստելու կասկածանքովԳործակալության տվյալների համաձայն` 14 և 17 տարեկան աղջիկները ձերբակալվել են շաբաթ օրն առավոտյան` Նիցցա քաղաքում և հարևան Լևենս կոմունայում:
