Հուրգադայում հարբած էստոնացի զբոսաշրջիկը սպանել է մորը. լրատվամիջոցներ

13:47 • 02.04.17

Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող եգիպտական Հուրգադա հանգստավայրի ոստիկանությունը հետաքննում է էստոնացի զբոսաշրջուհու սպանությունը, ում ենթադրաբար սպանել է նրա որդին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով «Ալ Յաում աս Սաբիա» հրատարակությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն` 49-ամյա զբոսաշրջուհին սպանվել է 1992 թվականին ծնված որդու հետ վեճի ընթացքում. կինն իր որդուն նախատել է չափից շատ ալկոհոլ օգտագործելու համար:

Կայքի հաղորդմամբ` կինը սուր առարկայով մահացու հարված է ստացել գլխի հատվածում: Վեճի ժամանակ երիտասարդը հարբած է եղել:

Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է: