Սերբիայում նախագահական ընտրություններ են. ֆավորիտ է համարվում երկրի գործող վարչապետը

13:11 • 02.04.17

Սերբիայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում, որոնց մասնակցող թեկնածուների թվում ֆավորիտ է համարվում երկրի վարչապետ Ալեքսանդար Վուչիչը:


Ինչպես հայտնում է tass.ru-ն, Ipsos հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Վուչիչին կողմ է ընտրողների 54.3%-ը: Քաղաքական վերլուծաբանների մեծ մասը կասկածի տակ չի առնում նրա հաղթանակը:


Վիճարկելի է միայն հարցը, թե արդյոք ընտրությունները կունենան 2-րդ փուլի անհրաժեշտություն:


Նշվում է նաև, որ Վուչիչի հիմնական մրցակիցը նախկին օմբուդսմեն Սաշա Յանկովիչն է:


Հայտնի է, որ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են ընտրատեղամասերի փակվելուց հետո 4 օրվա ընթացքում:


Սերբիայի նախագահն ընտրվում է կառավարման 5-ամյա ժամկետով ու կարող է այդ պաշտոնը զբաղեցնել 2 անգամից ոչ ավելի: