Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

13:31 • 02.04.17

ՌԴ մայրաքաղաքային շրջանում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, հայտնում է moslenta.ru-ն՝ մանրամասնելով, որ տեղ-տեղ քամու արագությունը կարող է հասնել 15մ/վրկ արագության:


Օդերևութաբանները կոչ են արել վարորդներին մեքենաները չկայանել անապահով շինությունների ու ծառերի մոտ, մինչդեռ հետիոտներին խորհուրդ է տրվել հեռու մնալ գովազդային վահանակներից ու ճանապարհային նշաններից:


Միևնույն ժամանակ, նշվում է, որ մայրաքաղաքային շրջանում կլինի տաք եղանակ: Օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 10-12 աստիճան: