Դուբայում հրդեհ է բռնկվել կառուցվող 60 հարկանի երկնաքերում (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆայի հարևանությամբ կառուցվող 60 հարկանի երկնաքերում՝ Address Residence Fountain Views-ում, հրդեհ է բռնկվել, որից բարձրացող խիտ ծուխը տարածվել է շրջապատում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ժամանակավորապես փակվել են շինարարական հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները: Ներկայում դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է տեղի ժամանակով առավոտյան 05:30-ին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:















