Ֆրանսիայում 2 անչափահաս աղջիկ է ձերբակալվել ահաբեկչական ակտ նախապատրաստելու կասկածանքով
Ֆրանսիայի հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են ահաբեկչական ակտ նախապատրաստելու համար կասկածվող երկու աղջկա: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալների համաձայն` 14 և 17 տարեկան աղջիկները ձերբակալվել են շաբաթ օրն առավոտյան` Նիցցա քաղաքում և հարևան Լևենս կոմունայում: Նրանց բնակարաններում խուզարկումներ են իրականացվել: Դրանից հետո դատախազության`ահաբեկչության դեմ պայքարի բաժինը նախաքննություն է սկսել:
«Տվյալ փուլում մենք տեղյակ չենք ահաբեկչական ակտի պատրաստության աստիճանի մասին», - գործակալությանը հայտնել է գործի քննությանը մոտ աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` խուզարկումների արդյունքում հայտնաբերված ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ իրականացվել է ահաբեկչական ակտի նախապատրաստում, սակայն նշվում է, որ զենք չի հայտնաբերվել:










