Շվեդիայում դպրոցական ավտոբուս է շրջվել. կա 3 զոհ
Շվեդական Սվեգ քաղաքի մոտակայքում մոտ 50 դպրոցական և մի քանի մեծահասակ տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել, ևս 6 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է SVD հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ` հոսպիտալացվել է մոտ 20-30 մարդ, նրանցից ոմանք «շատ լուրջ վնասվածքներ են ստացել»:
Նշվում է, որ դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով` դպրոցականներն ուղևորվելիս են եղել դահուկ քշելու: Նա աղետ է անվանել ճանապարհատրանսպորտային վթարը և նշել, որ երկրի կառավարությունն «ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը»:
«Իմ մտքերը տուժածների, նրանց ծնողների, բարեկամների և ընկերների հետ են», - ասել է Լյովենը:
Reuters-ի հաղորդմամբ` ոստիկանության աշխատակիցները տեղեկություններ չունեն վթարի պատճառի մասին:
«Գիտենք, որ ավտոբուսը շրջվել է: Տվյալ պահին սրանից շատ տեղեկություններ չունենք», - ասել է ոստիկանության մամուլի խոսնակ Մարի Անդերսոնը:











