Իրադարձային
-ից
-ը
04:43 • 25.11.16Չինաստանում էլեկտրակայանի փլուզման զոհերի թիվը հասել է 74-իԱվելի վաղ հաղորդվում էր 67 զոհի մասին:
03:19 • 25.11.16Զինված տղամարդը Ֆրանսիայի հարավում ներխուժել է ծերանոցԸստ France Press գործակալության տվյալների՝ անհայտ անձը զինված է եղել դանակով և այլ ծակող գործիքով:
02:40 • 25.11.16Ամերիկյան Կենտուկի նահանգում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվելՏուժողները արտահերթ կարգով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
00:46 • 25.11.16Սալվադորի ափերի մոտ 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվելՍտորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սան-Սալվադորից մոտ 190 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը տեղակայված է եղել 33կմ խորության վրա:
23:18 • 24.11.1622-ամյա բռնցքամարտիկը մահացել է իր կարիերայի առաջին մենամարտումԵրիտասարդ բրիտանացի բռնցքամարտիկ Կուբա Մոքզիկը մահացել է սիրողական ռինգում իր առաջին իսկ մենամարտի ժամանակ ստացած հարվածից հետո:
22:29 • 24.11.16Ինչ փուլում է փոխմարզպետների կրճատման առաջարկը. մարզպետներՀանրապետության մարզերում քննարկում են կրճատումների հարցը: Ինչպես տեղեկացրել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, վարչապետը հանձնարարել է մարզպետներից ստանալ առաջարկություններ…
20:13 • 24.11.16Զինծառայողին գլխի շրջանում հրազենային վիրավորում հասցրած ծառայակցին մեղադրանք է առաջադրվելՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է...
19:38 • 24.11.16Հստակ չափորոշիչ չկա, որ ինչո՞ւ պետք է կրճատվի Պողոսը, իսկ Մարտիրոսը ոչ. Վահագն Խաչատրյանը ոգևորված չէ սպասվող կրճատումներով«Ես չգիտեմ, ես պետք է դրա տակ տեսնեմ հստակ հաշվարկներ, թե ինչով է պայմանավորված, առհասարակ, էդ «կրճատում» հասկացությունը: Ո՞վ է երաշխավորելու, որ այս ճանապարհին թացն ու չորը իրար հետ չեն խառնվելու:
18:15 • 24.11.16Ամերիկացի դպրոցականը նախկին ընկերուհուն սպանելուց հետո սեր է խոստովանել նրան Twitter-ում18-ամյա ամերիկացի դպրոցական Ռայլի Գոլը, որը մեղադրվում է իր նախկին ընկերուհի 16-ամյա Էմա Ուոքերի սպանության մեջ, ձերբակալությունից մի քանի ժամ առաջ սեր է խոստովանել նրան Twitter-ում:
18:09 • 24.11.16Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է ֆրանսիայից պատգամավոր Ալեն ԼամասուրըՖրանսիացի եվրապատգամավորն ընդգծել է, որ առաջադրում է իր թեկնածությունը Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունից՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից:
17:34 • 24.11.16Մոսկվայում այս տարվա սկզբին 4-ամյա երեխայի գլխատած ուզբեկ դայակին հոգեբուժարան են ուղարկելԴատարանի կողմից որոշում կայացնելուց առաջ իր վերջին խոսքում Բոբոկուլովան խոստովանել է իր մեղքը: Նա նաև ներողություն է խնդրել սպանված երեխայի մորից:
17:23 • 24.11.16Վիվյեն Վեսթվուդի որդին սկսել է այրել իր 7 մլն դոլար գնահատվող փանք-հավաքածուն (տեսանյութ)Քորեն դեմ է արտահայտվել նրան, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը փանքի տարի է հայտարարել երկրում:
17:05 • 24.11.16Ֆրանսիայում ձերբակալված ծայրահեղականներն ահաբեկչություններ էին պատրաստում դեկտեմբերի 1-ինԱհաբեկիչները նաև պատրաստվում էին հարձակվել Շանզ-Էլիզեի վրա գտնվող խանութների հատվածի և Փարիզի մայրաքաղաքից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների այգու վրա:
16:30 • 24.11.16Դատախազը պահանջեց Արշակ Սադոյանի որդու նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ նախկին ոստիկանին դատապարտել 3 տարվա ազատազրկմանԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Պետրոսյանը «Սասնա ծռերի» գործի շրջանակներում ամբաստանյալներ Արեգ Սադոյանի...
15:59 • 24.11.16Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցության դիմում է ներկայացրել. Ռուբեն ԹադևոսյանՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
