Իրադարձային
-ից
-ը
10:17 • 17.12.15Նյու Յորքում սխալմամբ 5 մլն դոլարի ալմաստներն աղբն են նետելՆյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է Ուիլֆրեդ Մարտինես անունով անվտանգության աշխատակցին, ով յուրացրել է ավելի վաղ պատահմամբ աղբի հետ շփոթած ու դեն նետված թանկարժեք ալմաստները:
10:11 • 17.12.15Սաուդյան Արաբիայի ստեղծած նոր կոալիցիան ԻՊ-ին չի ռմբակոծի. թուրք պաշտոնյաԻսլամական հակաահաբեկչական կոալիցիան ոչ թե ռազմական, այլ գաղափարախոսական միավորում է. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը:
09:56 • 17.12.15Պենտագոնի ղեկավարն օգտագործել է անձնական փոստային հասցեն աշխատանքային հարցերը լուծելու համար. The New York TimesԱյդ The New York Times թերթին հայտնի է դարձել Սպիտակ տան, ռազմական գերատեսչության աղբյուրներից, ինչպես նաև թերթի ձեռք բերած նամակներից:
09:50 • 17.12.15Նիդեռլանդներում բողոքի ակցիա է սկսվել ընդդեմ փախստականների ճամբարի կառուցմանԿենտրոնի շինարարության շուրջ բանակցություններն անցկացվել են քաղաքային խորհրդի շենքում, սակայն ընդհատվել են ցուցարարների ակտիվության պատճառով, որոնք փորձել են շենք ներխուժել։
09:42 • 17.12.15ԱՄՆ-ում իրենց որդուն սովամահ արած ծնողները դատապարտվել են 40 տարվա ազատազրկմանՆշվում է, որ դատարանում ամուսինները լիովին ընդունել են իրենց մեղքն այն հարցում, որ տևական ժամանակ իրենք միանգամայն գիտակցաբար սովամահ են արել աուտիզմ ունեցող 9-ամյա որդուն` Ջարեդին:
09:37 • 17.12.15Կանադայի վարչապետը կխնդրի Հռոմի պապին ներողություն խնդրել երկրի բնիկ ժողովուրդներիցՏրյուդոն ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է պոնտիֆիկոսի հետ այդ թեմայով զրույցին:
09:20 • 17.12.15Kuwait Airways-ը սահմանափակել է տոմսերի վաճառքը՝ ԱՄՆ-ի նախազգուշացումից հետոԱվիաընկերության քաղաքականությունը քննադատության առարկա է դարձել այն բանից հետո, երբ երկու տարի առաջ այն հրաժարվել է տոմս վաճառել Իսրայելի քաղաքացու Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում:
09:13 • 17.12.152015-ին յուրաքանչյուր 8-րդ երեխան ծնվել է հակամարտության գոտում. ՄԱԿ-ի զեկույցՆշվում է, որ 2015-ին հակամարտության գոտում ծնվել է մոտ 16.6 մլն երեխա, ինչը մոտ 125.000-ով ավելի է նախորդ տարվանից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումներով` հաջորդ տարի...
09:05 • 17.12.15Մեքսիկայի հյուսիսում ոստիկանությունը 150 տոննա մարիխուանա է ոչնչացրելԱնօրինական դաշտերը գտնվել են Ալամոս համայնքում: Ամենամեծ դաշտի տարածքը կազմել է մոտ 7.000 քմ:
09:01 • 17.12.15ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են ավիահաղորդակցության վերականգնման մասինՊայմանավորվածությունները թույլ են տալիս բանակցություններ սկսել կուբական և ամերիկյան պետական ավիաընկերությունների միջև, ինչը կարող է տևել ևս մի քանի ամիս։
08:45 • 17.12.15Պարագվայում հեղեղումների հետևանքով 50.000 մարդ է տարհանվելԲնական աղետի պատճառը դարձել է Պարագվայ գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը մինչև 7 մետր: Փրկարարական ծառայությունները չեն բացառում մինչ Սուրբ Ծնունդ ջրի մակարդակի մինչև 7.5 մ բարձրանալը։
00:45 • 17.12.15Չինաստանում թմրանյութի վաճառքով զբաղվող 9 հոգու մահապատժի են դատապարտելՉինաստանի Գուանդուն նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել թմրանյութերի վաճառքով զբաղվող 9 մարդու, ովքեր հանցախմբի անդամներ են:
00:06 • 17.12.15Ռուսական օդուժը Սիրիայում ավելի քան 320 գրոհային է ոչնչացրել վերջին մի քանի օրումՌուսական ավիախմբի ինքնաթիռները վերջին օրերին 59 մարտական թռիչք են կատարել Սիրիայի Հալեպ, Իդլիբ, Լաթակիա, Հոմս, Համա, Հասակա և Ռաքքա նահանգներում:
23:52 • 16.12.15Արաբ գնորդը ձեռք է բերել «Լյուդովիկոս XIV-ի ամրոցը» ՓարիզումՖրանսիայի Լյուդովիկոս XIV արքայի պատվին կառուցված ամրոցը գնային ռեկորդ է սահմանել անշարժ գույքի վաճառքում: Сhâteau Louis XIV կոչվող ամրոցը վաճառվել է 301 մլն դոլարով:
23:14 • 16.12.15ԻՊ-ը հարձակվել է թուրքական ռազմաբազայի վրա Իրաքում. թուրքական հրետանին պատասխան հարված է հասցրելԿրակը բացվել է «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ` ի պատասխան քրդական «փեշմերգա» զորամիավորման ուղղությամբ բացված կրակահերթի:
