Նավթի գների նվազման պատճառով ԱՄԷ-ում բենզինը ջրից էժան է

19:04 • 29.01.16

Արաբական Միացյալ Էմիրություններում նավթի գների նվազման զուգահեռ արդեն վեցերորդ ամիսն է, ինչ շարունակվում է բենզինի գների նվազումը: Հունվարի վերջին գների հերթական փոփոխումից հետո Էմիրաթներում բենզալցակայաններում վառելիքը սկսել է արժենալ խմելու ջրից էժան, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես հայտարարել են ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարությունում, Special կատեգորիայի վառելիքի մեկ լիտրն այսուհետ կարժենա 40 ցենտ՝ կես տարի առաջվա 50 ցենտի փոխարեն:

 

Նույնը, սակայն, չի կարելի ասել, Էմիրաթներում սննդամթերքի գների մասին, որոնք հակառակ դինամիկա են ցույց տալիս և շարունակում են բարձրանալ:

 

Նավթի գների նվազման պատճառով ԱՄԷ-ում բենզինը ջրից էժան է