Նոր Հաճնում կանխվել է 30-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

10:01 • 30.01.16

 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 29-ին՝ ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նոր Հաճնի կամրջից:
 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարների օգնությամբ և տեղի ուժերով կանխվել է 1986 թ. ծնված Վ. Հ.-ի ինքնասպանության փորձը:

 

 

Նոր Հաճնում կանխվել է 30-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը