ԱԳՆ–ը չի գերազանցել բյուջեով կոմունալ վարձավճարների համար նախատեսված գումարները. Տ. Բալայան
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am–ին պարզաբանել է մամուլի հրապարակումներն այն մասին, թե ԱԳՆ–ն գերազանցել է բյուջեով էլէներգիայի համար նախատեսված վարձավճարները։
Հարց. Ճիշտ է արդյոք տեղեկությունը, թե ԱԳՆ գերազանցել է բյուջեով էլէներգիայի համար նախատեսված վարձավճարները։
Պատասխան. Մամուլում տեղ գտած հրապարակումը, թե իբր Արտգործնախարարությունը գերազանցել է կոմունալ (էլեկտրաէներգիա և ջրամատակարարում) ծախսերի համար պետբյուջեով նախատեսված գումարները, չեն համապատասխանում իրականությանը։ Պետբյուջեով ԱԳՆ հատկացվել է 43079.4 մլն դրամ, նույնչափ գումար էլ ծախսվել է։










