Ցրտերի պատճառով Մեքսիկայի 23 նահանգներում արտակարգ դրություն է սահմանվել
Մեքսիկայում ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 23 նահանգների 446 բնակավայրերում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Իշխանությունները մտադիր են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել առավել խոցելի շրջանների բնակիչներին։
Սպասվում է, որ այդկերպ օգնություն կտրամադրվի ավելի քան կես մլն մարդու, որոնք կստանան վերմակներ, ներքնակներ, պարենային ապրանքներ։
Առավել բարդ դրություն է հյուսիսային ու կենտրոնական նահանգներում։
Հիդրոօդերևութաբանների տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ Մեքսիկայի տարածքով արդեն անցել է 34 ցուրտ հոսանք և 8 ձնաբուք։










