ՌԴ Ֆիննախում առաջարկել են կրճատել մասնավոր ներդրողների ավանդները՝ բանկերի փրկության համար
ՌԴ ֆինանսների նախարարությունը քննարկում է մասնավոր անձանց ավանդները կրճատելու (bail-in մեխանիզմ) հնարավորությունը։ Ինչխես տեղեկացնում է meduza.io-ն, այդ մասին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեևը։
Նրա խոսքով՝ քննարկվում է bail-in-ի կիրառման հնարավորությունը 100 միլիոն ռուբլուց սկսվող ավանդների համար, բայց շեմը դեռևս հստակորեն որոշված չէ։
«Գումարը դեռ չի որոշվել, բայց այն շատ զգալի կլինի: Մենք խոսում ենք առնվազն տասնյակ միլիոնավոր ռուբլիների մասին»,- ընդգծել է նա։
«Դա ինչ-որ առանձին ֆիզիկական անձինք են, որոնք տնտեսական էությամբ իրավաբանական են»,- ասել է Մոիսեևը։
Bail-in մեխանիզմն ակտիվորեն կիրառվել է Կիպրոսում 2013 թվականին բանկային ճգնաժամի ժամանակ, երբ Bank of Cyprus-ի խոշոր ներդրողներն ու վարկատուները հարկադիր կերպով դարձան դրա բաժնետերեր։










