ԱՄՆ-ում բանտից փախած 3 առավել վտանգավոր հանցագործներից մեկը հանձնվել է ոստիկանությանը, մյուսներին փնտրում են
Ամերիկյան իրավապահ մարմինները ձերբակալել են երեք առավել վտանգավոր կալանավորներից մեկին, որոնք փախել էին Կալիֆոռնիայի Սանտա Անա քաղաքում գտնվող հատուկ ռեժիմի բանտից նախորդ շաբաթ, գրում է gazeta.ru-ն։
43-ամյա Բակ Դուոնգը հանձնվել է ոստիկանությանը և պատմել, որ ինքը մյուս երկու կալանավորների հետ եղել է Սան Խոսեում, որը գտնվում է բանտից 400 մղոն հեռավորության վրա։ Նշվում է, որ Դուոնգը կապ է հաստատել իր ծանոթի հետ, որպեսզի վերջինս օգնի իրեն հանձնվել ոստիկանությանը։ Կինը ոստիկանություն է կանչել, որն էլ ձերբակալել է հանցագործին։
«Եթե նրանք դիտում են մեզ, մենք ցանկանում ենք հասկացնել նրանց, որ շարժվում ենք առաջ, և կգանք նրանց հետևից»,- նշել է Օրինջ շրջանի շերիֆ Ջեֆ Հալոքը։
Նախնական տվյալներով՝ հանցագործները հունվարի 22-ին անցել են մետաղական ճաղավանդակի միջով և սանհանգույցի թունելի միջով հասել են դարպասներին։
Առավել վտանգավոր հանցագործների մասին տեղեկության համար ոստիկանությունը 30.000 դոլար պարգևատրում էր հայտարարել։











