Ֆրանսիայի վարչապետը սպիտակ փոշի և սպառնալիք պարունակող կասկածելի ծրար է ստացել
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի պաշտոնական նստավայր կասկածելի սպիտակ փոշի պարունակող ծրար են ուղարկել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը`վկայակոչելով RTL հեռուստառադիոկայանը, կասկածելի ծրարը Մատինյոնյան պալատում ստացել են հունվարի 28-ի առավոտյան:
Բացի այդ, ծրարում նաև նամակ է եղել, որում սպառնալիքներ են հնչել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հասցեին, որը գլխավորում է վարչապետ Վալսը:
Նշվում է նաև, որ Վալսը հունվարի 25-ին իր հասցեին սպառնալիքներ է ստացել Facebook-ով:
Ֆրանսիայի ոստիկանությունը զբաղվում է կատարվածի քննությամբ:










