Դատարանը որոշել է, որ Իսպանիայի թագավորի քույրը մեղադրյալ հանդես կգա ֆինանսական խարդախությունների մասին գործով
Իսպանիայի թագավորի քույրը՝ Քրիստինան մեղադրյալ հանդես կգա ֆինանսական չարաշահումների մասին գործով: Համապատասխան որոշումը կայացրել է դատարանը, հաղորդում է ТАСС-ը:
Դատախազության տեղեկություններով՝ Նոոս ինստիտուտ հասարակական կազմակերպությունն ընդամենը թաքցնելու միջոց է եղել Բալեարյան կղզիների և Վալենսիայի բյուջեներից խոշոր գումարներ ստանալու և անձանց նեղ խմբի կողմից դրանց հետագա յուրացման համար: Քննության տվյալներով՝ ինստիտուտը զգալիորեն բարձրացնում էր տարբեր սպորտային միջոցառումների անցկացման համար տեղի իշխանությունների հետ պայմանագրերի արժեքները, իսկ այնուհետև ստացած միջոցներն ուղղում էր կոմերցիոն ընկերություններ, այդ թվում ընկերություն, որի սեփականատերերն էին ինֆանտան և նրա ամուսինը: Նշվում է, որ այդկերպ յուրացվել է ավելի քան 6 միլիոն եվրո:
Դատավորը որոշել է քննարկել հանրային մեղադրողի դիմումը, որը համարում է, որ Քրիստինան կարող էր լինել ամուսնու ֆինանսական խարդախությունների հանցակից և այդ պատճառով նա պետք է դատապարտվի 8 տարվա ազատազրկման:










