Իրադարձային
-ից
-ը
16:24 • 04.12.15Սաակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունիցՀոկտեմբերի 30-ին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել էր, որ նախկին նախագահը կզրկվի քաղաքացիությունից, քանի որ այլ երկրի քաղաքացիություն է ստացել:
16:09 • 04.12.15Օլիգարխ Դանիլ Խաչատուրովի նոր ընկերուհին ռեժիսոր Աննա Մելիքյանն է. լրատվամիջոցներ (լուսանկարներ)Ողջ սեանսի ընթացքում զույգը նստել է ձեռք ձեռքի բռնած, ապա, ստանալով հարյուրավոր շնորհավորանքներ, զույգը ժպտացել է լրագրողներին ու Խաչատուրովի Bantley մեքենայով սլացել բար՝ ֆիլմի պրեմիերային նվիրված երեկույթին։
15:42 • 04.12.15Գերմանիայի խորհրդարանն արտոնել է զինծառայողների մասնակցությունը Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողություններին«Կողմ» է քվեարկել ներկա 598 պատգամավորներից 445-ը: «Դեմ» է հանդես եկել 146 պատգամավոր, իսկ 7-ը «ձեռնպահ» են մնացել։
15:33 • 04.12.15Հալեպում հրթիռակոծության հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվելՎիրավորների ազգային պատկանելիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն Ազիզիե թաղամասում ապրում են մեծ թվով հայեր:
15:26 • 04.12.15Եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ԼՂ խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա գործընթացից. Տ. Բալայան«Շարունակում ենք մնալ համոզման, որ եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է որքան հնարավոր է հեռու մնա գործընթացից»,– ասաց Տիգրան Բալայանը։
15:18 • 04.12.15Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներԴեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Ջաղացներ» կոչվող վայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը...
14:01 • 04.12.15Մահվան ելքով վրաերթ Մեղրի-Երևան ճանապարհինԴեկտեմբերի 3-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1941 թ. ծնված Ավեդիկ Ս.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 12.30-ին Մեղրի-Երևան ճանապարհի 188-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել…
13:14 • 04.12.15Եվրոպական խորհրդարանում կայացել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ համաժողովՄիջոցառումն առանձնացել է բանախոսների ներկայացուց¬չականությամբ. մասնակցել են, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվող բանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ:
12:52 • 04.12.15Դեպի Եգիպտոս, Թուրքիա և Ուկրաինա թռիչքների դադարեցումը ՌԴ-ի օդանավակայաններին կարժենա տարեկան 5 մլրդ ռուբլի. ռուս պաշտոնյա«Մենք գնահատել ենք օդանավակայանների ընդհանուր կորուստներն Ուկրաինայի, Եգիպտոսի և Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումից հետո։ Եվ, մեր գնահատականներով, այդ գումարը կազմում է...
12:40 • 04.12.15LifeNews-ին հայտնի է դարձել, որ ռուսաստանցի «լրտեսին» գլխատած ԻՊ-ի անդամը ռուս է եղելLifeNews-ը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ 23-ամյա Խասիևի դահիճն ազգությամբ ռուս է` Նոյաբրսկ քաղաքի բնակիչ 28-ամյա Անատոլի Զեմլյանկան։ Աղբյուրը հավելում է, որ վերջինս գտնվում է դաշնային հետախուզման մեջ:
12:33 • 04.12.15Ոստիկանությունը Ազատության հրապարակից առգրավել է սեղան-աթոռներ, բերման ենթարկել Գագիկ Եղիազարյանին«Դա հակասում է ՀՀ-ում գործող օրենսդրությանը, երբ ոստիկանության «հանդուրժողականության» չափը պետք է որոշի՝ քանի սեղան լինի, քանի աթոռ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
12:25 • 04.12.15ԱՄՆ-ն Նիդեռլանդներին խնդրել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերինՊաշտոնյայի խոսքով՝ կառավարությունը լուրջ է վերաբերում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հնչեցրած այդ խնդրանքին, որն արվել է հեռախոսազրույցի ընթացքում:
12:15 • 04.12.15Պոռնոաստղը դատական հայց է ներկայացրել դերասան Չառլի Շինի դեմՆշվում է, որ կինը ՄԻԱՎ-ով վարակված Շինին մեղադրում է իրեն ծեծելու, ազատության իրավունքի սահմանափակման ու պատճառած էմոցիոնալ խանգարումների համար:
11:57 • 04.12.15Քաթարն Էրդողանին պատվավոր դոկտորի կոչում է շնորհելԱղբյուրը մանրամասնում է, որ բուհի գոյության 42 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ քաղաքական գործչին դոկտորի կոչում է շնորհվում:
11:42 • 04.12.15Պակիստանցին դատի է տվել Էլիզաբեթ 2-րդին` հսկայական ադամանդի պատճառովՀայտնի է, որ անցած 50 տարվա ընթացքում Ջաֆրին 786 նամակ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհուն` խնդրելով նրան հետ վերադարձնել ադամանդը։
