Գերմանիայից 2015-ին արտաքսվել է մոտ 2 անգամ ավելի շատ ներգաղթյալ, քան մեկ տարի առաջ. լրատվամիջոցներ

12:02 • 20.01.16

Գերմանիայից 2015-ին արտաքսվել է մոտ 2 անգամ ավելի շատ ներգաղթյալ, քան մեկ տարի առաջ, փոխանցում է Deutsche Welle-ն:

 

Եթե 2014-ին Գերմանիայից ստիպողաբար հայրենիք էր ուղարկվել 10.884 արտասահմանցի, ապա 2015-ին այդ ցուցանիշը կազմել է 20.888 մարդ, հայտնում են գերմանական լրատվամիջոցները` երկրի ներքին գործերի նախարարության տվյալներին հղումով:

 

Ընդհանուր նախորդ տարում երկիրը լքել է 58.108 ներգաղթյալ, որոնց գերմանական իշխանությունները պարտադրել էին լքել երկիրը։ Նշվում է, որ նրանց մեծ մասն ինքնակամ են հեռացել Գերմանիայից: Նրանք ավելի քան 37.200-ն են։ Ճնշող մեծամասնությունը բալկանյան երկրներից են: 2015-ին ընդհանուր հեռանալու ցուցում է ստացել մոտ 200.000 ներգաղթյալ։

 

 

Գերմանիայից 2015-ին արտաքսվել է մոտ 2 անգամ ավելի շատ ներգաղթյալ, քան մեկ տարի առաջ. լրատվամիջոցներ