Դևիդ Բոուիի երկրպագուները խնդրագիր են ներկայացրել Քանյե Ուեսթին

11:40 • 20.01.16

Հունվարի 10-ին կյանքից հեռացած ռոք երաժիշտ Դևիդ Բոուիի երկրպագուները խնդրագիր են ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին` պահանջելով, որ նա հրաժարվի ռոք լեգենդի հիթերը վերաձայնագրելու մտադրությունից:

 

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հանգուցյալ բրիտանացու երգերը` նոր կատարմամբ, տեղ կգտնեն Ուեսթի նոր ալբոմում:

 

Բոուիի` առցանց խնդրագիր ներկայացրած երկրպագուների կարծիքով, եթե ռեփերը սեփական ոճով վերաձայնագրի Բոուիի սիրված երգերը, դա կլինի ուղղակի «սրբապղծություն»:

 

Հիշեցնենք, որ Բոուին մահացել է հունվարի 10-ին` քաղցկեղի դեմ 18 ամիս շարունակ պայքարելուց հետո։

 

Դևիդ Բոուիի երկրպագուները խնդրագիր են ներկայացրել Քանյե Ուեսթին