Մոսկվայում ավտոմեխանիկը մաս առ մաս վաճառել է հաճախորդի Chevrolet Lacetti-ն

11:44 • 20.01.16

Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկի աշխատակիցը մաս առ մաս վաճառել է հաճախորդի մեքենան, ինչի մասին հայտնի է դարձել իրավապահներին:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հունվարի 18-ին ոստիկանություն է դիմել 25-ամյա մի երիտասարդ, ում պնդմամբ՝ ինքը վերանորոգման նպատակով ավտոսպասարկման ծառայությանն է հանձնել իր Chevrolet Lacetti մեքենան։ Սակայն երբ մեքենայի տերը նախապես պայմանավորված օրը եկել է այնտեղ, աշխատակիցը հայտնել է, որ իր մեքենան անհետացել է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահները ձերբակալել են ավտոսպասարկման կետի 32-ամյա աշխատակցին, ով, ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, սկզբում երթևեկել է հաճախորդի մեքենայով, իսկ հետո էլ մաս առ մաս վաճառել է այն իր ծանոթին:

 

Հայտնի է, որ մեքենայի տերը կրել է 530.000 ռուբլու վնաս: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
 

Մոսկվայում ավտոմեխանիկը մաս առ մաս վաճառել է հաճախորդի Chevrolet Lacetti-ն