Իրանը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու պլանների մասին
Արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո Թեհրանը պատրաստվում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը, հաղորդում է interfax.ru-ն։
Պետությունը պատրաստ է միանալ այնպիսի խոշոր տարածաշրջանային նախագծերի, ինչպիսին է TANAP գազամուղը, ասել է նա Բաքվում լրագրողների հետ զրույցում։
«Մենք կմասնակցենք բոլոր նախագծերին, որոնք կարող են օգտակար լինել երկրին»,- նշել է դիվանագետը:










