Սիրիայում ԻՊ-ի գրոհայիններն ազատ են արձակել 270 պատանդի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ազատ են արձակել 270 պատանդների, որոնք պահվում էին սիրիական Դերզոր քաղաքում, գրում է Корреспондент-ը:
«ԻՊ-ն ազատ է արձակել պատանդ պահվող 400 քաղաքացիներից 270-ին, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները հաստատել են իրենց ամենահայտնի դահիճ Մուհամեդ Էմվազիի մահը, ով հայտնի է որպես Ջիհադի Ջոն։










