Անգլիայում որոշել են ներկել ներգաղթյալների տների կարմիր դռները
Մեծ Բրիտանիայի կառավարության հետ Միդլսբրո քաղաքում փախստականներին տեղակայելու համար պայմանագիր կնքած ընկերությունը խոստացել է ներկել տների դռները, որտեղ ներգաղթյալներ են բնակվում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Պատճառը բողոքներ են, որ ներգաղթյալների տների գրեթե բոլոր դռները կարմիր են, ինչը թույլ է տալիս հեշտ պարզել սեփականատերերին:
Ինչպես պարզել է The Times թերթը, ընկերությանը պատկանող 168 տնից 150-ում դռները կարմիր են։
Ականատեսները պատմում են, որ տեղի որոշ բնակիչներ ներգաղթյալների տների պատուհաններին ձվեր և քարեր են նետել, ինչպես նաև ռասիստական վիրավորանքներ են բացականչել։
Ընկերությունում հայտարարել են, որ չեն ընդունում «կարմիր դռների քաղաքականությունը», և գույնը պատահաբար է ընտրվել։










