Մայամի Բիչում քանդել են հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ)

10:13 • 20.01.16

Մայամի Բիչում քանդել են առանձնատունը, որը ժամանակին պատկանել է կոլումբացի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարին, գրում է Газета-ն:

 

«Ես շատ ուրախ եմ տեսնել` ինչպես է սատանայի տունն անհետանում աչքիս առաջ: Դա համաշխարհային պատմության մեծագույն հանցագործ էր: Ես կցանկանայի ոգեշնչող որևէ բանի հետ կապված լինել, թեև սա քաղաքի մասնիկն է»,- նշել է անշարժ գույքի ներկայիս սեփականատեր Քրիստիան դե Բերդուան:

 

Նրանք կնոջ հետ տունը գնել են նախորդ տարի 9.65 մլն դոլարով անհատից, և չեն իմացել այդ տան նախկին սեփականատերերից մեկի մասին: Բերդուայի խոսքով՝ երբ իր կինն իմացել է շենքի մութ անցյալի մասին, իրենք ստիպված են եղել հրավիրել քահանայի։

 

Նախքան շենքը քանդելը, ամուսինները վարձել են պրոֆեսիոնալ գանձեր որոնողների և նկարահանող խմբի` վավերագրական ֆիլմ ստեղծելու համար: Հաջողվել է հայտնաբերել միայն մի չհրկիզվող տուփ՝ մարմարե աստիճանի տակ, որն ինչ-որ մեկն արդեն կողոպտել էր: Հայտնի չէ նաև այն` արդյոք նարկոբարոնն անձամբ այցելել է այդ տուն, թե ոչ:

 

Իրավապահ մարմինների աշխատակիցները զգուշացրել են ընտանիքին, որ Էսկոբարի հետ կապված մարդիկ կարող են կրկին այցելել առանձնատուն` Էսկոբարի կայսրության ծաղկման ժամանակների գաղտնարանները որոնելու համար:

 

1980-1990-ականներին նրա կարտելը վերահսկել է ԱՄՆ հասնող կոկաինի մեծ մասը։ 1993-ին նարկոբարոնը սպանվել է հատուկ ծառայությունների կողմից՝ ձերբակալման ընթացքում:

A wrecking crew demolishes the mansion once owned by Colombian drug lord Pablo Escobar in Miami Beach, Florida, on Tuesday

The mansion was owned by Escobar in the early 1980s before it was seized by the U.S. government in 1987

Chicken Kitchen restaurant owner Christian de Berdouare, left, and his wife Jennifer Valoppi, right, bought the house unaware of its history

The new owners plan to demolish the four-bedroom property and build a bigger mansion in its place 

Berdouare's wife insisted on having a Roman Catholic monsignor bless the property before they commenced plans for a modern home there 

An excavator demolishes the waterfront mansion formerly owned by Colombian drug lord Pablo Escobar

Unusual holes have been found in floors and walls, along with a safe that was stolen from its hole, above

De Berdouare (pictured), the CEO of restaurant chain Chicken Kitchen, bought the mansion in 2014 for $10million and now plans to tear it down before building a bigger property

De Berdouare says he has amassed a team of people using sonar equipment and metal detectors to scan the property before ripping it down in case drugs, money, or bodies are hidden inside


 

Մայամի Բիչում քանդել են հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ)