ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարը կայցելի Ադրբեջան

12:05 • 20.01.16

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հունվարի 24-25-ին կայցելի Ադրբեջան։


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեհավար Բահար Մուրադովան։

 

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ երկրի խորհրդարանում, ինչպես նաև որոշ պաշտոնյաների հետ։

 

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի հարաբերությունները ԵԱՀԿ ԽՎ-ի հետ, ինչպես նաև ԵԱՀԿ-ի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
 

ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարը կայցելի Ադրբեջան