Պակիստանում զինված անձինք ներխուժել են համալսարաններից մեկը. լսվում են պայթյունների ձայներ

10:19 • 20.01.16

Պակիստանի հյուսիս- արևմտյան մասում գրոհայինների խումբը հարձակվել է Բաչա Խան համալսարանի շենքի վրա, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

 

Շենքի ներսում ոստիկանների հետ փոխհրաձգությունը շարունակվում է, երկու պայթյուն է լսվել։

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեք զինված անձ է մտել Բաչա Խան համալսարան և կրակ բացել լսարաններում և հանրակացարանում գտնվող ուսանողների և դասախոսների վրա։

 

Զոհերի մասին տեղեկություն չկա:

 

Հաղորդվում է, որ ոստիկանությունը գործողություն է իրականացրել և ներխուժել է համալսարան, ինչից հետո գրոհայինների հետ փոխհրաձգություն է սկսվել։

 

Դասախոսներից մեկը, խոսելով լրատվական գործակալության հետ, ասել է, որ թերևս չգիտի, թե ինչ է տեղի ունենում, բայց լսել է, որ պաշտոնատար անձանցից մեկը հեռախոսով խոսել է մեկի հետ և ասել, որ շատ մարդիկ են սպանվել և վիրավորվել։

 

 

Պակիստանում զինված անձինք ներխուժել են համալսարաններից մեկը. լսվում են պայթյունների ձայներ