Ուկրաինան դադարել է ռուսական տարանցիկ բեռները մտցնել երկիր
Մոլդովայի համար նախատեսված ռուսական ապրանքներով բեռնված մոտ 100 բեռնատարներ մնացել են ռուս-ուկրաինական սահմանին՝ Տրոեբորնոյե-Բաչևսկ անցակետում։ Բեռնատարներն արդեն մի քանի շաբաթ է՝ գտնվում են մաքսային անցակետում։
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, բեռները դադարել են երկիր մտցնել այն բանից հետո, երբ Ուկրաինան արգելել է ռուսական արտադրանքի ներկրումը։
Տարանցիկ բեռների անցումն արգելելու մասին Կիևի որոշման մեջ նշված չի եղել։
Մոլդովայի իշխանությունները կարծում են, որ իր գործողություններով Ուկրաինան խախտում է միջազգային բեռնափոխադրումների կանոնները։
«Ներմուծման արգելքին նրանք հավասարեցնում են նաև տարանցումը։ Այսինքն՝ նրանք չեն տեսնում տարբերությունը, և դա է խնդիրը, որը դեռ ուկրաինական կառավարությունը չի պարզաբանել»,- ասել է Մոլդովայի տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Սերգեյ Բուկետարուն։










