Իրադարձային
-ից
-ը
12:08 • 16.06.15Աբովյանում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկաԱբովյանի Երևանյան ու Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
12:07 • 16.06.15Ժաննա Ֆրիսկեին կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը«Նա 3 ամիս կոմայում է եղել, պարզապես մենք չէինք ասում: Երևի թե նրան կհուղարկավորենք Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը»,-ասել է երգչուհու հայրը:
12:01 • 16.06.15Մասիսի ոստիկանները պաշտոնեական կեղծիք են կատարել. հարուցվել է քրգործ. ՀՔԾԿատարված դեպքերի վայրերի զննության վերաբերյալ կազմված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ:
10:57 • 16.06.15Ռումինիայի նախագահը քննադատել է վարչապետի ներկայությունը Բաքվի Եվրոպական խաղերինՌումինիայի նախագահն ասել է, որ նա չի իմացել, որ վարչապետը մասնակցելու է Բաքվի Եվրոպական խաղերին, որոնք բոյկոտի են արժանացել Եվրամիության առաջնորդների մեծ մասի կողմից։
10:37 • 16.06.15Լոս Անջելեսում Ֆիջիից ժամանած 12 ուղևոր է հոսպիտալացվել«Fiji Airways ավիաընկերության 272 ուղևորներով ինքնաթիռը Լոս Անջելես է ժամանել երկուշաբթի։ Վայրէջքից հետո 12 մարդ հայտնել է որովայնի շրջանում ցավերի մասին»,- հայտնել է հեռուստաալիքը։
10:31 • 16.06.15Տոկիոյից 140 կմ հեռավորության վրա գտնվող Ասամա հրաբուխը մոխիր է ժայթքելՇրջանում պահպանվում է 5-բալանոց սանդղակով վտանգի երկրորդ մակարդակը, որը ենթադրում է հրաբխի խառնարանին ավելի քան երկու կիլոմետր մոտենալու արգելք:
09:54 • 16.06.15Ներգաղթյալների ճակատագիրը վիճաբանության թեմա է դարձել Ֆրանսիայի և Իտալիայի միջևԻտալիան և այլ եվրոպական երկրներ ցանկանում են հասնել այդ բեռի հավասարաչափ բաժանման ԵՄ բոլոր անդամների կողմից, սակայն Հյուսիսային Եվրոպայի շատ երկրներ դրան դեմ են հանդես գալիս:
09:40 • 16.06.15Ջորջ Բուշի եղբայրը պաշտոնապես առաջադրել է թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում«Ես նախագահի պաշտոնի համար մրցավազքն սկսում եմ բաց սրտով, որպեսզի հաղթեմ»,-հայտարարել է Ջեբ Բուշը։
09:36 • 16.06.15Եմենում ոչնչացվել է «Ալ- Կաիդայի» ղեկավարներից մեկըՉի բացառվում, որ հատուկ գործողությունն իրականացրել է Կենտրոնական հետախուզական վարչությունը:
09:26 • 16.06.15Ժիրինովսկին պատրաստ է մասնակցել 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններինԺիրինովսկին ենթադրություն է հայտնել, որ նախագահական ընտրություններում նա կարող է դուրս գալ երկրորդ փուլ:
09:22 • 16.06.15Creative ընկերությունը ներկայացրել է Sound Blaster FRee շարժական բարձրախոսը (լուսանկարներ)Սարքը կարելի է օգտագործել հորիզոնական և ուղղահայաց դիրքերում։ Բարձրախոսը միանում է օգտատիրոջ սմարթֆոնին և փոխանցում է ձայնային տվյալները Bluetooth 4.0 կապով։
09:10 • 16.06.15Քրդերն ԻՊ-ից հետ են վերցրել Սիրիայում ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքըԻնքնապաշտպանության քրդական ջոկատները հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող սիրիական Թել-Աբյադ քաղաքն ազատագրելու մասին...
09:09 • 16.06.15Պայթյուն ավտոտնակում. երևանաբնակ 21-ամյա քաղաքացին մահացել է, պայթյունի ալիքից վնասվել են շենքի լուսամուտներըՊարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն. ավտոտնակի դարպասները շպրտվել են հարակից սեփական տան ուղղությամբ և թիվ 60 շենքի բակային հատված, որտեղ հայտնաբերվել է 21 տարեկան Գ. Թ.-ը:
09:04 • 16.06.15Թբիլիսիում այլևս չկան կենդանաբանական այգուց փախած կենդանիներ. ՂարիբաշվիլիԱմենից շատ ջրհեղեղից տուժել է կենդանաբանական այգին՝ կենդանիների կեսը սատկել է, ավելի քան 30 գիշատիչ դուրս է եկել վանդակներից և թափառել քաղաքով:
08:41 • 16.06.15ԱՄՆ-ում 10-ամյա աղջիկը մահացել է զվարճանքների այգի այցելելուց հետոԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Six Flags Magic Mountain թեմատիկ այգում 10 տարեկան աղջիկը կորցրել է գիտակցությունն «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը նստելուց հետո, իսկ մեկ օր անց նա մահացել է հիվանդանոցում։
