Իրադարձային
-ից
-ը
11:50 • 21.05.15Քաթարում ԱԱ-2022-ի համար մարզադաշտերի շինարարության ժամանակ ավելի քան 400 բանվոր է մահացելAmnesty International-ը պահանջում է ՖԻՖԱ-ից ավելի խիստ վերաբերմունք Քաթարի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցնեն միջազգային նորմերին:
11:38 • 21.05.15Սիրիական զորքերը դուրս են բերվել Պալմիրա քաղաքից, գրոհայինները փորձում են գրավել նավթահանքերըՍիրիական հրամանատարությունը դուրս է բերել զորքերը Պալմիրա քաղաքից, որպեսզի ոչնչացման չենթարկի բացառիկ հնագույն ավերակները։
11:20 • 21.05.15Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը նկատել են Լոնդոնում Էրիկ Քլեպտոնի համերգինՀյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորն ուղեկցել է մի աղջիկ, Չհոլը կրել է վերնաշապիկ, սև տաբատ և կարճ կաշվե բաճկոն:
10:58 • 21.05.15Հայաստանցի ներգաղթյալը Մոսկվայի «Բայազետ» ռեստորանում կրակել է հաճախորդի վրա. ԶԼՄ-ներՈստիկանության տվյալներով՝ անհայտ անձը, ենթադրաբար՝ ՀՀ քաղաքացի, կրակել է Կալուգայից եկած 36-ամյա տղամարդու վրա:
10:52 • 21.05.15Transocean ընկերությունը 211 մլն դոլար կվճարի Մեքսիկական ծոց թափված նավթի համար2010 թվականին Transocean-ին պատկանող Deepwater Horizon հարթակում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 11 մարդ: Նավթի արտահոսքը հնարավոր էր եղել կանխել միայն 87 օր անց...
10:40 • 21.05.15Ղրղզստանի նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին երկրի անդամակցության մասին օրենքըՄեկ օր առաջ՝ չորեքշաբթի օրը, երրորդ ընթերցմամբ ԵՏՄ-ին երկրի միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագիծն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանը:
10:37 • 21.05.15Ալբանիան սպառնում է վետո դնել ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանըԱլբանիայի վարչապետ Էդի Ռաման սպառնացել է, որ իր երկիրը վետո կդնի ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանը՝ նշելով, որ երկիրը չի հարգում իր էթնիկ ալբանացի փոքրամասնության իրավունքները։
10:24 • 21.05.15Չինաստանն առաջարկում է դեպի Վլադիվոստոկ երկաթգիծ կառուցել Հունչունի տարածքով«Եթե մեզ հաջողվի համատեղ այն երկարացնել, ապա այն կլինի Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին արագընթաց ճանապարհը»,- հայտնել է չին պաշտոնյան։
09:34 • 21.05.15Դուբայի իշխանությունները խստացրել են զբոսաշրջիկների համար «դրես-կոդը»Դուբայի քաղաքապետարանի բաժանմունքներում կին այցելուներին տրամադրվում է ավանդական հանդերձանք՝ աբայա։ Իսկ առևտրային կենտրոնների մուտքի մոտ զբոսաշրջիկներին բաժանում են թռուցիկներ, որոնք կոչ են անում «փակել ուսերն ու ծնկերը»։
09:23 • 21.05.15Սանտա Բարբարան աղետի գոտի է հայտարարվել՝ նավթի արտահոսքի պատճառովԵրեքշաբթի ցերեկը հանգստավայրային Սանտա Բարբարա քաղաքից 34 կմ արևմուտք նավթատար խողովակ է վնասվել, ինչի հետևանքով նավթի զգալի քանակություն լցվել է ջուրը:
09:01 • 21.05.15ԱՄՆ հետախուզությունն «Ալ-Կաիդայի» կողմից ռուսների հավաքագրման մասին փաստաթղթեր է հրապարակելՌուսաստանի քաղաքացիները որոշ ժամանակ մնացել են համալսարանում, իսկ այնուհետև «ընտանիքների հետ միասին կանգնել են ջիհադի ուղու վրա»:
08:56 • 21.05.15Պենտագոնն Աթենքից պահանջում է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Հունաստանի ՊՆ«Հունաստանի կորուստները պատժամիջոցներից տարեկան մոտ 4 մլրդ եվրո են կազմում։ Յուրաքանչյուր տարի մեր երկիր է այցելում ՌԴ-ից 1.5 մլն զբոսաշրջիկ»...
08:44 • 21.05.15ԱՄՆ-ում հաքերները հասանելիություն են ստացել ապահովագրական ընկերության 1,1 մլն հաճախորդների տվյալներինԱյդ տեղեկությունները կարող են թույլ տալ հաքերներին ապագայում ավելի հեշտ հասանելիություն ստանալ այդ մարդկանց բանկային հաշիվներին։
08:38 • 21.05.15«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են Պալմիրա քաղաքը, սիրիական բանակը նահանջել է. ԶԼՄ-ներԳրոհայիններին հաջողվել է գրավել գրեթե ամբողջ քաղաքը։ Syria Now պորտալը հաղորդում է, որ սիրիական զորքերը նահանջել են քաղաքից։
08:32 • 21.05.15Ռիգայում այսօր կկայանա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովըԵվրոպայի ժողովրդավարական կուսակցության առաջնորդներն այսօր կհանդիպեն Ռիգայում` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նախապատրաստելու համար: …
