Իրադարձային
-ից
-ը
18:14 • 07.12.14Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել էՍպանության կասկածանքով 2014 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ազարյանը: Նույն օրը` ժամը 05:50-ին, վերջինս ձերբակալվել է:
18:06 • 07.12.14Կյանքից հեռացել է թարգմանիչ, խմբագիր Սամվել ՄկրտչյանըԿյանքի 55-րդ տարում մահացել է թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։
16:35 • 07.12.14Սերբական ոստիկանությունը կանխել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի դեմ մահափորձըՀայտնի ռեժիսորի դեմ պատրաստվող հանցագործությունը բացահայտվել է «Վրիժառուները» նախկին զինված խմբավորման անդամներին գաղտնալսելու շնորհիվ:
16:08 • 07.12.14Ռուսաստանը խոչընդոտում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի եվրոպական ձգտումներինՄերկելը հայտարարել է նաև, որ Ուկրաինայում իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի գործողություններին ԵՄ երկրների պատասխանը ճիշտ է եղել:
15:14 • 07.12.14Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև18-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում հրազենային վնասվածքից, ևս մեկ ցուցարար հոսպիտալացվել է արցունքաբեր գազով արկի հարվածի պատճառով:
14:54 • 07.12.14Ուկրաինան արբանյակային հեռարձակում կսկսի Ղրիմի տարածքումՈւկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարությունը արբանյակային հեռարձակում է սկսելու Ղրիմում և Ռուսաստանի այլ շրջաններում՝ «ուկրաինական ճիշտ տեղեկությունների տարածման նպատակով»:
13:50 • 07.12.14Ունենք խումբ, որը հանուն անկախության պատրաստ է կորցնել ընդհուպ մինչև կյանքը. Հ. Խառատյան«Միակ տարբերակն իշխանափոխությունն է: Ես վստահ եմ, հույս ունեմ, հավատում եմ և ջանում եմ նույնպես, որ իշխանափոխության գաղափարն իսկապես ամբողջովին ընդունվի հասարակության կողմից և ...»։
11:46 • 07.12.14Սաակաշվիլիին «Ազատ ասպետ» մրցանակ է շնորհվելՀիմնադրամն ամեն տարի այդ մրցանակը տալիս է հայտնի մարդկանց, ովքեր հատուկ ներդրում են ունեցել ազատության, արդարության ու ժողովրդավարության համար պայքարում:
10:46 • 07.12.14Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 1 մլն մարդ է տարհանվել«Հագուփիթ» թայֆունը արմատախիլ է արել ծառեր և հանգեցրել է հաղորդակցման բոլոր ուղիների խափանման: Առանց էներգամատակարարման է մնացել Ֆիլիպինների Սամար կղզին գրեթե ամբողջությամբ, ինչպես նաև հարևան Լեյթ նահանգը:
10:11 • 07.12.14Կարսում տեղի կունենա Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը«Հանդիպման ընթացքում նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային համագործակցության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն նախորդ հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»,- հաղորդել են Թուրքիայի արտգործնախարարություններից:
22:56 • 06.12.14Մենք պարտավոր ենք միացյալ հարթակ և միացյալ օրակարգ ունենալ. Զարուհի ՓոստանջյանԵռյակը փոքր համագործակցության ֆորմատ է, որը դեռ չի վերածվել հանրության և ազգային շահը սպասարկող խմբավորման: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
21:45 • 06.12.14Ռուսաստանյան շրջանաձև ավտոճանապարհների վերակառուցումը` լուսանկարներովՄոսկվայում շրջանաձև ավտոճանապարհները միահյուսող խաչմերուկների (МКАД) վերակառուցման հերթական ալիքն է սկսվում: Աշխատանքներում միաժամանակ մի քանի կառույցներ են ներգրավված:
20:28 • 06.12.14Հյուսիսային պողոտայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ էԵրևանի քաղաքապետարանի ու «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկամսյա տոնավաճառը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։
16:29 • 06.12.14Պակիստանում սպանվել է աշխարհում ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ և աշխարհում ամենափնտրվող դաշտային հրամանատարներից մեկը՝ 39-ամյա Ադնան ալ-Շակրիջումահը, ով կասկածվում էր Նյու Յորքի 2003-ի ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ, ոչնչացվել է Պակիստանի գաղտնի ծառայությունների կողմից:
14:48 • 06.12.14Երևանում չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավար է այրվել.հրդեհաշիջումից հետո դի է հայտնաբերվելՊարզվել է, որ նույն օրը, ժամը 14։55-ին, Արշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցների հատման խաչմերուկում գտնվող, չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավարը չպարզված հանգամանքներում այրվել է...
