Իրադարձային
-ից
-ը
12:02 • 08.12.14Բակո Սահակյանը ԼՂՀ ԱԱԾ տնօրենին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհելՆույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` լրացում է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
11:55 • 08.12.14Հայկական լրատվական կայքերի այցելությունների միջինացված ցուցանիշը՝ ըստ SimilarWeb-իՆերկայացնում ենք հայկական լրատվական կայքերի այցելությունների միջինացված քանակը՝ ըստ similarweb.com համակարգի տվյալների (2014 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ)։Ըստ այդմ՝ հայկական առաջատար կայքերի ցուցակի ...
11:52 • 08.12.14Ճապոնիայում 10-ամյա դադարից հետո որոշել են Գոձիլայի մասին նոր ֆիլմ նկարահանելԱյս տարի մայիսին լույս տեսած այդ հրեշի մասին երկրորդ հոլիվուդյան բլոքբասթերի հաջողությունը ստիպել է «Տոհո»-ին վերանայել իր որոշումը:
11:47 • 08.12.14Հալեպում տեղի ունեցած հուժկու պայթյունը ցնցել է նաև հայկական թաղամասերըԶինյալ խմբավորումները պայթյունն իրականացրել են Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, ինչի հետևանքով մարդկային և նյութական զգալի կորուստներ են արձանագրվել: Պայթյունը երկրաշարժի նման է եղել ...
11:40 • 08.12.14Բաթումի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել. ԶԼՄ-ներՆրանց տվյալներով՝ մահացածներն ամուսիններ են, ովքեր աշխատել են շինությունում։ Նրանց մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։ Համաձայն վարկածներից մեկի՝ նրանք չեն հասցրել ժամանակին լքել շինությունը։
10:32 • 08.12.14Երգչուհի Ռուսլանան խոսել է ռազմագերիների մասինՈւկրաինայի իշխանությունների և ռուսամետ ընդդիմադիրների միջև բանակցային գործընթացի կայացմանն աջակցող կամավորները հայտարարել են, որ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք է բերվել «ամեն ինչ բոլորով» («все на всех») պայմանավորվածությունը:
10:15 • 08.12.14Երգիչ Ջոն Լեջենդը կնոջ հետ բեռնատարներով սնունդ է ուղարկել Նյու Յորքի ցուցարարներին (լուսանկարներ, տեսանյութ)Ցուցարարներին նման աջակցությունն աննկատ չի մնացել, այս փաստն արագորեն տարածվել է սոցցանցերով և արժանացել հանրության երախտագիտությանը։
10:13 • 08.12.14Նոր Զելանդիայում զբոսանավի 200 ուղևոր աղիքային գրիպով է վարակվելՄիջադեպը տեղի է ունեցել Princess Cruises նավի վրա, որը գտնվել է 13-օրյա ճանապարհորդության մեջ: Նշվում է, որ ուղևորները մեկուսացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
10:07 • 08.12.14Կրետեում ֆուտբոլային խաղը դադարեցվել է դաշտում հայտնված այծի պատճառով (տեսանյութ)Խաղի գլխավոր մրցավարին հաջողվել է կենդանուն դուրս բերել դաշտից, սակայն մի քանի րոպե անց այծը կրկին վերադարձել է, ինչից հետո հանդիպումը կրկին դադարեցվել է:
09:59 • 08.12.14Իրանում ձերբակալված ամերիկացի լրագրողը միայն մասնագիտական գործունեությամբ է զբաղվել. Քերի«Ջեյսոն Ռեզայանն ամերիկացի լրագրող է, որը պարզապես իր գործն է արել»,-ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
09:53 • 08.12.14Մարոկկոյում գնացքը վրաերթի է ենթարկել նախարարներից մեկինՆախարար Բահան ժամանել էր Բուզնիկե բնակավայր՝ քաղաքական գործիչ Զաիդիի մահվան վայրն ուսումնասիրելու նպատակով, սակայն, ինքն է ընկել գնացքի տակ և մահացել։
09:45 • 08.12.14Պորոշենկոն կոչ է արել մինչ դեկտեմբերի 9-ը դադարեցնել կրակը ԴոնբասումԻնչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակի ղեկավարի տեղակալը, դեկտեմբերի 9-ը կարող է դառնալ Դոնբասում խաղաղ գործընթացի մեկնարկի օր:
09:34 • 08.12.14Ֆիլիպիններում ավելի քան 1 մլն մարդ է տարհանվել թայֆունի պատճառովԱյժմ թայֆունի կենտրոնը գտնվում է Ռոմբլոն կղզուց 50 կմ հյուսիս-արևելք և շարժվում է 10 կմ/ժ արագությամբ։
08:16 • 08.12.14Սիրիան պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմԴամասկոսում կարծում են, որ հարվածներն ուղղված են եղել Սիրիայում գործող «զինված ահաբեկչական խմբավորումների» աջակցությանը, ընդ որում՝ այդ հարվածները հասցվել են երկրի մի շարք շրջաններում սիրիական բանակի հաղթանակից հետո։
23:25 • 07.12.14Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում ոգեկոչել է երկրաշարժի զոհերի հիշատակըՄխիթարյանի կարեկցությանը և հղած մեսիջին միացել են հազարավոր մարդիկ՝ հավանության տալով հրապարակմանը և այն տարածելով:
