Իրադարձային
-ից
-ը
11:40 • 13.11.14Թալիբներն արգելել են դպրոց հաճախել Աֆղանստանի արևելքումԱհաբեկիչները պահանջել են փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները շրջանում, և տեղի իշխանությունները ստիպված են եղել հայտարարել, որ պարապմունքները 26 ուսումնական հաստատություններում դադարեցվում են:
11:32 • 13.11.14Լեռնային Ղարաբաղում առավել լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում. Ուորլիք«Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն պատերազմը՝ որպես տարբերակ»,- գրել է ամերիկացի համանախագահը:
11:08 • 13.11.14«Հայհիդրոմետը» հերքում է մինչև մինուս 29 աստիճան ցրտերի մասին տեղեկությունը«Ես զանգեցի «Հարթակի» խմբագրին, պատասխանը եղավ՝ դա «ասում են» խորագրում է, և լուրջ ինֆորմացիա չէ: Նման բան չկա, ուղղակի անլրջություն է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
11:00 • 13.11.14Թուրքիայում հայ դերասանի անունով փողոց կանվանակոչենԹուրքական ֆիլմարտադրության պատմության մեջ անուրանալի ավանդ ունեցած, անմոռանալի անուններից մեկի՝ հայազգի Նուբար Թերզյանի պատվին Ստամբուլի Բույուքդերե շրջանում փողոց կանվանակոչվի։
10:56 • 13.11.14ԵՄ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման միջադեպին«Մենք կոչ ենք անում հետաքննել այս միջադեպը», - ասված է Եվրամիության հայտարարության մեջ:Եվրամիությունը կողմերին կոչ է արել հարգել հրադադարը և վերսկսել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
10:40 • 13.11.14Ռուսաստանը 20 մլն դոլար կհատկացնի Էբոլայի դեմ պայքարինՄեդվեդևն ասել է, որ հատկացումներից բացի, «տուժած շրջաններ» են ուղարկվել մասնագետներ, դեղորայք, անհրաժեշտ նյութեր: Ինչպես նաև՝ վարակի բուժման միջոցի ստեղծման աշխատանքներ են տարվում:
10:34 • 13.11.14Տեսանյութը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռները չեն խախտել սահմանը և չեն գրոհում. Ա. ՀովհաննիսյանԸստ կարգի՝ գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ:
10:31 • 13.11.14Կարակասի առևտրի կենտրոններից մեկում հղի դպրոցականների մանեկեններ են հայտնվել (լուսանկարներ)Հղի դպրոցական մանեկենների ցուցադրությունը իրականացվել է հատուկ ակցիայի շրջանակներում՝ հանրության ուշադրությունը դեռահասների հղիության խնդրին ուշադրություն դարձնելու նպատակով
10:09 • 13.11.14Ադրբեջանը մեկ օրում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամՂարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հոկտեմբերի 12-ին ԼՂՀ ռազմաօդային ուժերի «ՄԻ-24» ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում ...
10:04 • 13.11.14Մեքսիկայում ուսուցիչներն այրել են տարածքային խորհրդարանի շենքըՆրանք շենքի մոտ կայանած հինգ մեքենա են այրել, իսկ այնուհետև ներխուժել են ներս և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել պատգամավորական աթոռների վրա:
09:41 • 13.11.14Պելեն հիվանդանոց է տեղափոխվելՉորեքշաբթի Պելեն ծրագրում էր գրքի շնորհանդեսի այցելել Սանտոսում, սակայն դրա փոխարեն նրան Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց են տեղափոխել:
09:36 • 13.11.14ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. Իրանի նախագահԱդրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
09:30 • 13.11.14Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանումըԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանումը և դա անվանել սադրիչ գործողություն, որի նպատակն Ադրբեջանի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելն է:
08:40 • 13.11.14Ռուսաստանն արգելել է պանրանման ապրանքների ներմուծումն Ուկրաինայից«ՌԴ տարածք մտնող ուկրաինական արտադրության պանրանման ապրանքի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են օրենքի պահանջի բազմաթիվ խախտումներ՝ գնորդների իրավունքների ...»։
00:19 • 13.11.14Լոնդոնի օդանավակայանում աշխարհի բույրերով գլոբուս է հայտնվելՕրերս Մեծ Բրիտանիայի ամենախոշոր Հիթրոու օդանավակայանում սենսորային էկրանով «բուրավետ» գլոբուս է հայտնվել, որի վրա համապատասխան կոճակների ներքո 5 երկրի՝ Թայլանդի, Հարավային Աֆրիկայի, Ճապոնիայի...
